Վահրամ Բաղդասարյան. Այն ձեռքը, որ գնում է դեպի բյուջե, պիտի կտրվի
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԵրեկ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն անդրադառնալով ՊՆ կողմից ստեղծվող հիմնադրամին` նշեց, որ այն լավ ու բարի նպատակով գրված օրենսդրական նախաձեռնություն է:
Պատգամավորը կարծում է, որ ընդամենը մեկ–երկու տարի հետո բոլորը ողջունելու են այս քայլը, և դա մի ընդհանուր հիմնադրամ է դառնալու ու աննախադեպ է լինելու:
Անդրադառնալով պատգամավոր Սեյրան Սարոյանի այն հայտարարությանը, թե ինքը գիտի` ովքեր են բանակի թալանչիները, Բաղդասարյանը նշեց, որ երևույթը կա, բնականաբար, ժխտել չեն կարող: «Պատկան մարմիններն այդ երևույթները պետք է բացահայտեն, որպեսզի հանրության համար էլ ամեն ինչ պարզ լինի: Եթե կան չարաշահումներ, դրանք պետք է մատուցվեն հանրությանը, և չարաշահումներ արած մարդիկ պետք է պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ, և այն բոլոր վնասները, որոնք կատարվել են, պետք է վերականգնել: Անթույլատրելի են ոչ միայն ՊՆ–ի հետ կապված չարաշահումները, այլ` ընդհանրապես: Այն ձեռքը, որ գնում է դեպի բյուջե, պիտի կտրվի»,– հայտարարեց նա:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



