Երևան, 11.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Օրվա աստղագուշակ

ԼԱՅՖ

Խոյ: Օրվա առաջին կեսը լավ կդասավորվի: Կարևոր է ոչ միայն հաճույք ստանալ այդ ամենից, այլ նաև դրական միտումների ազդեցությունը ճիշտ օգտագործել: Նպատակահարմար օր է ղեկավարության հետ շփվելու, ձեր մասնագիտական առաջընթացի շուրջ որոշ հարցեր քննարկելու համար: Գործնական առաջարկները մի լավ ծարութեթև արեք, դրանք այնքան էլ շահեկան չեն, որքան թվում են:

Օրվա երկրորդ կեսին որոշ դժվարություններ կծագեն: Այսօր առավել խոցելի են նշանի թույլ սեռի ներկայացուցիչները: Հակառակորդներն ամեն կերպ կփորձեն վնասել ձեզ, դավեր նյութել: Կհիասթափվեք այն մարդուց, ում երկար տարիներ ձեր ընկերն եք համարել:

Ցուլ: Այն ամենը, ինչ ծրագրել եք կիրականանա, և արդյունքը կգոհացնի ձեզ: Կուրախանաք և կհպարտանաք սեփական ձեռքբերումներով, թեև դրանք միշտ չէ, որ ձեր ջանքերի շնորհիվ են տրվել: Այսօր ցանկացած իրավիճակից օգուտ կքաղեք: Շատերը կնախանձեն ձեզ, սակայն վնասելու փորձեր չեն անի:

Հնարավոր են ռոմանտիկ ուղևորություններ: Միջավայրի փոփոխությունը դրական կազդի, նոր ծանոթություններ կհաստատեք, կփոխեք ձեր աշխարհայացքը: Խորհուրդ չի տրվում սեթևեթել հակառակ սեռի ներկայացուցիչների հետ, դա կարող է նյարդայնացնել ձեր սիրելիին:

Երկվորյակ: Հանգիստ օր է սպասվում: Լուրջ խնդիրներ չեն լինի: Կարող եք լիցքաթափվել, վերականգնել ուժերը: Նոր գործեր ձեռնարկեք միայն այն դեպքում, եթե վստահ եք, որ համախոհները ֆինանսապես կաջակցեն ձեզ: Ռիսկի դիմել չարժե , բոլոր քայլերը նախապես կշռադատեք

Հնարավոր են չնախատեսված ուղևորություններ: Դրանք արդյունավետ կլինեն, սակայն ընթացքում նյարդայնացնող ձգձգումները բացառված չեն: Սիրո խոստովանություն կլսեք այն մարդուց, ում նկատմամբ լիովին անտարբեր եք:

Խեցգետին: Կենտրոնացեք աշխատանքի վրա, անգամ մանր հարցերում խուսափեք սխալներից: Այսօր ցանկացած վրիպում կարող է լուրջ հետևանքներ ունենալ: Մեծ ուշադրություն և զգուշություն կպահանջվի ղեկավար պաշտոն զբաղեցնող Խեցգետիններից: Շարքային աշխատողները ևս չպետք է կորցնեն զգոնությունը:

Օրվա երկրորդ կեսին սեփական բիզնեսին, կամ անձնական կյանքին վերաբերող նոր մտահաղացումներ կծնվեն: Դրանց իրագործելով՝ դրական փոփոխություններ կնկատեք: Ավելի ինքնավստահ եղեք և մի վախեցեք ճանապարհին հայտնվող խոչընդոտներից:

Առյուծ: Բարեհաջող օր է սպասվում: Շատ ծրագրեր կիրականացնեք, ձեռնամուխ կլինեք այնպիսի գործերի, որոցով նախկինում չէիք համարձակվի զբաղվել: Ձեր հմայքն անտարբեր չի թողնի շրջապատի մարդկանց, ինչը օգտակար է մասնագիտական հարցեր քննարկելիս:

Հնարավոր է սեր առաջին հայացքից: Ապավինում եք ձեր ներքին ձայնին և այն ձեզ չի հիասթափեցնում: Այսօր սկսած հարաբերությունները լուրջ զարգացում կստանան, հնարավոր է հանգեցնեն ամուսնության:

Կույս: Աշխատեք ուշադրություն չգրավել, քանզի այսօր ձեր թերություններն ավելի տեսանելի են, քան առավելությունները: Հաճոյախոսություններ դժվար թե լսեք, փոխարենը քննադատության կարժանանաք: Այսօր չարժե մասնագիտական կարևոր հարցեր քննարկել: Խուսափեք ղեկավարության, առհասարակ ազդեցիկ մարդկանց հետ կոնֆլիկտներից:

Սիրային հարաբերությունների տեսանկյունից հաջող օր է սպասվում: Կենսական ներուժը բարձր է: Ինքնազգացողությունից չեք դժգոհի: Մռայլ մտքերից տրամադրությունը կարող է փչանալ, փորձեք ավելի լավատես լինել:

Կշեռք: Օրվա առաջին կեսին որոշ խնդիրներ կծագեն հատկապես նրանց մոտ, ովքեր կարևոր հանդիպումներ ու բանակցություններ են ծրագրել: Զրուցակցի հետ ընդհանուր լեզու չեք գտնի: Անգամ, եթե նույն հետաքրքրություններն ունեք, միևնույն է վեճերից խուսափել չի հաջողվի: Ֆինանսական կորուստներ կկրեք, անհաջող գործարքներ կկնքեք:

Օրվա երկրորդ կեսին դրական միտումների ազդեցությունը կմեծանա: Ինքնադրսևորվելու հնարավորություն կունենաք, կվայելեք այն մարդկանց սերն ու հարգանքը, ովքեր թանկ են ձեզ համար: Ռոմանտիկ ուղևորությունները հրաշալի կդասավորվեն, անմոռանալի զգացողություններ կպարգևեն:

Կարիճ: Ամեն բան լավ կդասավորվի: Որքան շուտ գործի անցնեք, այնքան շատ կլինեն ձեռքբերումները: Օրվա առաջին կեսին կարող եք լուծել ձեզ անհանգստացնող բոլոր խնդիրները, իսկ երկրորդ կեսին կենտրոնացեք անձնական հարցերի վրա, ուշադրություն դարձրեք ընկերներին, հարազատներին: Թե գործնական և թե անձնական բնույթի ուղևորությունները լավ կդասավորվեն:

Նշանի այն ներկայացուցիչներին, ովքեր տառապում են քրոնիկ հիվանդություններով, այսօր խորհուրդ է տրվում ուշադրություն դարձնել առողջությանը, ինքնազգացողության վատացման վտանգը մեծ է: Սահմանափակեք ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, օրգանիզմը փորձությունների մի ենթարկեք:

Աղեղնավոր: Չափազանց զգայուն եք, մանրուքների հանդեպ ուշադիր, ինչը կօգնի, անգամ բարդ իրավիճակներում, խուսափել սխալներից: Հնարավոր են որոշակի գումարային մուտքեր, հաջող գործարքներ, կարող եք խոշոր գնումներ կատարել, որոնց համար հետագայում չեք զղջա: Հրաշալի օր է գրասանյակային սիրավեպ սկսելու համար: Այն ոչ միայն հաճելի զգացողություններ կպարգևի, այլ նաև կօգնի մասնագիտական ոլորտում:

Երեկոյան հնարավոր են հաճելի անակնկալներ: Կստեղծվեն իրավիճակներ, որոնցում ձեզ հրաշալի կդրսևորեք, հաջողության կհասնեք, կգրավեք այն մարդու ուշադրությունը, ում հանդեպ անտարբեր չեք:

Այծեղջյուր: Անհանգստանալու ոչ մի պատճառ չունեք: Դրական միտումների ազդեցությունը մեծ է, հաջողակ եք ինչպես գործնական, այնպես էլ անձնական հարցերում: Ձեր անսովոր , ինքնատիպ վարքագիծը ուշադրություն կգրավի: Այսօր ապավինեք ձեր ներքին ձայնին, այլ ոչ թե շրջապատի մարդկանց խորհուրդներին:

Սիրելիի հետ հարաբերություններում դրական փոփոխություններ կնկատվեն, և դա ձեր շնորհիվ: Պատրաստ եք լսել և շատ հարցերի շուրջ կիսել նրա տեսակետները: Այծեղջյուրներն այսօր հնարավորություն կունենան ընտանիքին վերաբերող, կարևոր որոշում կայացնել:

Ջրհոս: Կենտրոնացեք ստեղծագործական մոտեցում, երևակայություն պահանջող աշխատանքի վրա և անկասկած մեծ հաջողությունների կհասնեք: Հնարավորություն կունենաք ավարտին հասցնել նախկինում սկսած գործերը: Բոլոր նրանք, ովքեր ժամանակին հրաժարվել են օգնել, այսօր կաջակցեն և կքաջալերեն ձեզ:

Ճիշտ կվարվեք, եթե աշխատեք միայն տղամարդկանց հետ, ապավինեք նրանց գործարարական հոտառությանը, այսօր կանայք դժվար թե արդարացնեն ձեր սպասելիքները: Հնարավոր է գրասենյակային սիրավեպ այն մարդու հետ, ում վաղուց համակրում եք: Ամուսնական զույգերն այսօր կարևոր որոշումներ կկայացնեն:

Ձկներ: Ստիպված եք պայքարել հզոր և չափազանց խորամանկ մրցակցի դեմ: Մտերիմ մարդու խորհուրդը կօգնի պայքարում հաղթանակ տանել: Առհասարակ այսօր հետևեք գեղեցիկ սեռի ներկայացուցիչների խորհուրդներին ու առաջարկներին:

Խուսափեք գործընկերների հետ վիճաբանություններից: Աշխատեք ստվերում մնալ, առանձնապես աչքի չընկնել, վեճեր չհրահրել: Փոխարենը ընկերների շրջապատում կարող եք դրսևորել ձեր բոլոր հմտությունները: Կգրավենք այն մարդու ուշադրությունը, ում հանդեպ անտարբեր չեք:

Իրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Mövenpick-ը գալիս է ՀայաստանՈւղիղ. «Լուսավոր Հայաստան»-ը Երևանի կենտրոնում նախընտրական քարոզարշավ է անցկացնումՎրաստանն այսօր ընտրելու է իր 142-րդ Կաթողիկոս-Պատրիարքին Ինչու է պետք Երաշխավորված Խաղաղություն. Նարեկ ԿարապետյանEADaily․ Արդյոք ԵՄ-ում հայկական արտադրանքի ապագան կախված է ԵԱՏՄ բյուջեից Բրյուսելը կաջակցի Երևանին ԵՄ անդամ դառնալու ցանկության հարցում. Մարթա Կոս «Ավելորդ» արև. Ինչո՞ւ են Եվրոպայում էլեկտրաէներգիայի գները դառնում բացասական Իշխանությունը, «կեղծ հիբրիդային պատերազմի» վտանգի պատրվակով, եվրոպական կառույցներին ազդեցության մեծ հնարավորություններ է տալիս. ԿոստանյանԱղքատության մակարդակը երկրում չի փոխվել, երկրի բնակչության 22 % աղքատ է. Հրայր Կամենդատյան37-ամյա տղամարդը խանութից 90 հատ կանացի ներքնազգեստ է գողացել և փախուստի դիմելԽոշոր վթար Արարատում, «Opel»-ը գլխիվայր հայտնվել է դաշտում, վիրավnր կաԹրամփը մայիսի 13-15-ը պետական այցով կլինի Չինաստանում Ուղիղ եթերում ուտելու մասին. Մենուա ՍողոմոնյանՈւժեղ Հայաստանն անհնար է առանց ուժեղ Սյունիքի, իսկ Սյունիքի սիրտը Գորիսն է. Ա. ՉալաբյանԸնտրություն չկա. պետք է դադարեցնել ընտրարշավը. Մհեր ԱվետիսյանՔարոզարշավ առանց հավասար պայմանների Նարեկ Կարապետյանի ելույթը Կապանում. տեսանյութ Դժվար է հավատալ, որ մեր ժողովուրդը կընտրի Նիկոլի առաջնորդությամբ նոր աղետի ճանապարհը. Վահե ՀովհաննիսյանՈսկու գինը կփոխվի՞1-ին դասարան ընդունվող երեխաների համար նախատեսված ժամանակացույց. ինչ պետք է անել Թուրքիան և Ադրբեջանը երկար տարիներ պայքարում են, որ ՀՀ-ն չունենա ատոմակայան. Էդմոն ՄարուքյանՎթար է․ ջուր չի լինելու Եթե Ալիևի խոսքը առկա իրողություններին հարմարվելու և ծնկի գալու մասին է, ապա, այո՛, Հայաստանում կան ուժեր ու մարդիկ, որոնք չեն ընդունում Ալիև-Փաշինյան տանդեմի դաշինքը․ Աբրահամյան Մոսկվայի ուղերձը՝ Երևանի ընտրություններից առաջ Ահա թե ինչ էր մեզ խոստացել Եվրոպական քաղաքական ընտանիքը և թե ինչ ստացանք մենք. ՀՃՇ անդամի գրառումը Կառուցելու ենք ժամանակակից ու հզոր բանակ. Արսեն Վարդանյան Հրդեհ` Նոր Արեշ 14-րդ փողոցի տներից մեկում Ռուբլին ու դոլարը թանկացել են․ փոխարժեքն՝ այսօր Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել Քամու ուժգնացում, անձրև, ամպրոպ․․․ ի՞նչ եղանակ կլինի հանրապետությունում՝ 11-15-ըՏասնյակ հասցեներում ջուր չի լինի՝ մայիսի 11-ին«Երրորդ պարտադրված պատերազմը» կնշանավորի Ամերիկյան կայսրության վերջը Մերձավոր Արևելքում․ ՎելայաթիՀրշեջները մարել են Աշոցք գյուղում բռնկված հրդեհը․ այրվել են անասնագոմի կառուցատարրերը և տանիքըԲագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժածԱրեգակի վրա հզոր բռնկում է գրանցվել․ հնարավոր են հետագա ազդեցություններԵրևանի ու մարզերի տասնյակ հասցեներում երկուշաբթի լույս չի լինիՈւժեղ Հայաստանի երիտասարդները Ստեփանավանում իրազեկման արշավ են անցկացնումԴավիթ Նավասարդյանի ելույթը ԿապանումԿապանում տրամադրությունը բարձր է, կապանցիները ջերմ են ընդունում Ուժեղ ՀայաստանինԷդգար Ղազարյանի ելույթը ԿապանումԵվլախում միկրոավտոբուս է վթարի ենթարկվելԴրախտիկ-Ճամբարակ ճանապարհին «Opel Zafira»-ն կիսակողաշրջված հայտնվել է դաշտումՍպերցյանը բացահայտել է, թե ում է երկրպագելու ՊՍԺ-«Արսենալ» խաղումԻնչպես են կապանցիները ողջունում Նարեկ ԿարապետյանինԿապանում ջերմ տրամադրություն է. «Ուժեղ Հայաստան»-ի Սյունիք այցելության երկրորդ օր«Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվեն» քարոզարշավային երրորդ օրն ամփոփում է Սյունիքի մարզկենտրոն ԿապանումՈւժեղ Լոռի Բերդ. Անդրանիկ ԳևորգյանԻրանը Հորմուզի նեղուցով թույլ չի տա անցնել իր դեմ պատժամիջոցներ սահմանող երկրների նավերինՈւժեղ Հայաստան կուսակցության անդամները Կապանում են