Ռիկի Մարտինը նշանվել է ընկերոջ հետ
ԼԱՅՖBillboard-ի փոխանցմամբ՝ երգիչ Ռիկի Մարտինը հայտարարել է իր ընկեր, քրդական ծագմամբ շվեդ նկարիչ Ջոեն Յուզեֆի հետ նշանվելու մասին։ Երգիչն այդ մասին հայտարարել է Էլեն Ջեջեներեսի հեռուստաաշոուի ժամանակ։
Մարտինը հայտարարել է, որ տարված է արվեստի գործեր հավաքելով և Ջոենի հետ հանդիպել է, երբ որոնելիս է եղել նոր նմուշներ։ Ժամանակի ընթացքում գործարար հարաբերությունները վերաճեցին անձնական հարաբերությունների։
Մարտինը խոստովանել է, որ շատ է նյարդայնցել, երբ որոշել է առաջարկ անել Ջոենին, սակայն մտավախությունները զուր են եղել և սիրեցյալը դրական պատասխան է տվել։
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
5
Մանուկը ծնվել է մոր մահից 1.5 ժամ անց, որը ընկել էր 10-րդ հարկից



