Եթե Պուտինը դուրս բերի իր զորքերը Դոնբասից, քաղաքական դիակ կդառնա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ինքն է ստեղծել քաղաքական այս ծուղակը, որտեղից նա հնարավոր ելք չունի։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը, հայտնում է «112 Ուկրաինա» հեռուստաալիքը։
«Պուտինն ինքն է ստեղծել քաղաքական ծուղակը, որից հնարավոր ելք չունի։Եթե նա ասի, որ իրեն դուրս են գալիս Դոնեցկից եւ Լուգանսկից, Ռուսաստանում նա քաղաքական դիակ կդառնա։ Եթե նա հարձակվի Ուկրաինայի վրա՝ փորձելով Դոնեցկից եւ Լուգանսկից բացի նաեւ այլ տարածքներ գրավել, ապա նա դիակ կդառնա ողջ աշխարհի համար, այսինքն՝ սա նրա համար փակուղի է»,- նշել է Յացենյուկը։
Յացենյուկը նշել է, որ Պուտինն անձամբ է հրաման տվել 40 հազար ռուս զինվոր մտցնել Դոնբաս։
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից
4
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ
5
Գլխի շրջանում հրшզենային վնшսվածքով զինվոր են տեղափոխել Երևան․ ինչ է պարզվել



