Վոլոդյա Բադալյանը` ՀՀԿ ընտրացուցակի լուսանցքում. «Փաստ»
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
Քսանվեց տարի Ազգային ժողովում լուռ ու մունջ նստած ԱԺ պատգամավոր Վոլոդյա Բադալյանը կավարտի իր խորհրդարանական «մարաթոնը»:
Խորհրդարանական առնվազն վերջին հինգ ընտրությունների ժամանակ նա ՀՀԿ ընտրացուցակով պատգամավոր դարձավ իր խնամի Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ:
Այսօր ՀՀԿ–ում նրան այլևս «սվոյ» մարդ չէին համարում: Որոշվել է նրան չընդգրկել ՀՀԿ–ի ո՛չ համամասնական, ո՛չ ռեյտինգային ցուցակում:
Ճիշտն ասած` վերջին երկու տարում Բադալյանը կուսակցության հետ համարյա կապ ու շփում չի ունեցել:
Մեր տվյալներով` նրա խնամի Ռոբերտ Քոչարյանը խուսափել է Բադալյանին ընդգրկել Վարդան Օսկանյանի «Համախմբում» կուսակցության ցուցակում, որովհետև այդ քայլով «կզռա», որ «Համախմբումն» իրենն է:
Միով բանիվ, Բադալյանի ապագան մշուշոտ է:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:



