Հայաստանում բենզինի գներն իջեցնողը Հարություն Փամբուկյանն է. «Փաստ»
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
ԱԺ պատգամավոր, նախկին բանկիր, մի շարք ՍՊԸ–ների սեփականատեր, գործարար Հարություն Փամբուկյանը մի օր փակեց իր գրասենյակներն ու հեռացավ Հայաստանից: Բնակվում էր Ռուսաստանում` Մոսկվա քաղաքում:
Նախորդ կառավարության հրաժարականից հետո Հարություն Փամբուկյանը Երևանում գրանցեց իր նոր ֆիրման:
Իսկ Կարեն Կարապետյանի կառավարման առաջին իսկ օրերին Փամբուկյանն սկսեց բենզին ներկրել Հայաստան:
Մեր հավաստի տվյալներով` հենց դա էլ նպաստեց բենզինի գների անկմանը: Ինչպես հայտնի է, հայտարարեց, որ նոր ներկրողների շնորհիվ ՀՀ–ում էժանացել են բենզինի գները:
Եվ այս ամենի «քավորը» հենց Փամբուկյան Հարութն է:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



