Նյու Յորքի քաղաքապետը նախազգուշացրել է Թրամփին, որ կպաշտպանի ներգաղթյալներին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆյու Յորքի քաղաքապետ, դեմոկրատ Բիլ դե Բլազիոն հանդիպել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ ու նրան նախազգուշացրել, որ ինքը մտադիր է երկրում բնակվելու իրավունք չունեցող ներգաղթյալներին պաշտպանել արտաքսումից, հայտնում է – BBC-ն։
«Ես նրան ասացի, որ այս քաղաքը ու մեր երկրի շատ քաղաքներ կանեն հնարավոր ամեն ինչ իրենց բնակիչներին պաշտպանելու համար, որպեսզի ընտանիքները չբաժանվեն իրարից»,- ասել է Դե Բլազիոն Թրամփի հետ հանդիպումից հետո։
Դեռ իր նախընտրական քարոզչության ընթացքում Թրամփը նշանավորվել էր ապօրինի միգրացիայի դեմ պայքարի իր արմատական ծրագրերով։ Մասնավորապես նա խոստացել էր մեծ պատ կառուցել ԱՄՆ ու Մեքսիկայի հետ սահմանի երկայնքով ու ստիպել որ դրա համար Մեքսիկայի իշխանությունները վճարեն։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



