ԵՄ-ի մեղադրանքը Թուրքիային հակազդում է ՌԴ-ի՝ վերջինիս Արցախյան հակամարտության միջնորդ դարձնելու նկրտումներին
ԲԼՈԳԿարեն Համբարձումյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
ԵՄ-ն օրերս հրապարակած զեկույցում Թուրքիային մեղադրել է Լեռնային Ղարաբաղում ապրիլին բախումների ընթացում Ադրբեջանին աջակցելու մեջ: Սա հստակ ազդակ է Լավրովին, որ Թուրքիան չի կարող հակամարտության մեջ անաչառ միջնորդ լինել։
Հիշեցնեմ, որ Լավրովը ռուս-թուրքական մերձեցումից հետո հայտարարել էր, որ ինքը տեսնում էր Թուրքիային որպես միջնորդ։ Լավրովի այս քայլը հերթական ապացույցն էր այն բանի, որ ՌԴ-ն տարածաշրջանային իր քաղաքականությունը մշտապես իրացրել է Հայաստանի պետական շահերը ոտնահարելու գնով։ Այս առումով ԵՄ-ի այս կոչը չափազանց կարևոր է հայկական կողմի համար, ինչը հակազդում է և կարող է գոնե մոտ ժամանակներում կանխել ՌԴ-ի՝ հայկական կողմի համար այս ծայրաստիճան վտանգավոր մտադրությունները:
1
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
2
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
3
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
4
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
5
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ



