Թուրքիայում ձերբակալվել է Դերսիմի քաղաքապետը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայում ձերբակալվել է Թունջելիի (Դերսիմ) քաղաքապետ, Դեմոկրատական տարածաշրջանային կուսակցության (DBP) անդամ Մեհմեթ Ալի Բուլը: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Թունջելիի համաքաղաքապետ Նուրհայաթ Ալթունի տանը խուզարկություն է իրականացվել:
Թունջելիի քաղաքապետի ձերբակալումից ժամեր առաջ ձերբակալվել էր Սիիրթի (Սղերթ) քաղաքապետ Թունջեր Բաքըրհանը, ով ևս DBP անդամ է: Ձերբակալությունն իրականացվել է Քրդական բանվորական կուսակցության (PKK) դեմ տարվող հետաքննության շրջանակում:
Ձերբակալված են նաև քրդամետ DBP համանախագահ Սեբահաթ Թունջելը, ինչպես նաև կուսակցության մի քանի այլ անդամներ ևս: Նրանք բոլորը մեղադրվում է PKK օգտին քարոզչություն անելու մեջ:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



