Շտայնմայերը հանդիպել է Թուրքիայի քրդամետ կուսակցության պատգամավորներին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Թուրքիայի Ազգային մեծ ժողովում հանդիպել է քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամների հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է կ ուսակցության կայքը:
Կուսակցության պատգամավորներ Միթհաթ Սանջարը, Ֆելեքնաս Ուջան, Օսման Բայդեմիրը և Զիյա իրը ներկայացրել են իրենց տեսակետերը Թուրքիայում վերջին զարգացումների շուրջ:
Գերմանիայի արտգործնախարարը քրդամետ կուսակցության ներկայացուցիչներին հրավիրել է Բեռլին` քննարկումները շարունակելու նպատակով:
Թուրքիայում նոյեմբերի 4-ին ձերբակալվել, ապա կալանավորվել են Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության 10 պատգամավոր, այդ թվում և համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը: Կալանավորման մասին որոշումից հետո կուսակցությունը նիստ է գումարել, որի արդյունքներով ԺԴԿ խոսնակ Այհան Բիլգենը հայտարարել է, որ կուսակցությունը դադարեցնելու է աշխատանքները օրենսդիր մարմիններում: Ձերբակալվածների դեմհետաքննություն է իրականացվում «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու, հանցագորությունկատարելուն դրդելու և ահաբեկչական խմբավորման քարոզչությունն իրականացնելու» մեղադրանքներով:



