Կենտրոնում վթարային ջրանջատումներ կլինեն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված նոյեմբերի 17-ին ժամը 10.00-ից մինչև նոյեմբերի 18-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի՝ Իսրայելյան փող. 43, Պարոնյան փող. 11-ից-40, Սարյան փող. 22, 24, 26 համարների` իրենց կոտորակներով, Պռոշյան փողոցի 1-ին նրբանցքի, Կոնդ և Ձորագյուղ թաղամասերի , Սիմեոն Երևանցու, Ռուսթավելու, Սբ.Հովհաննեսի, Ֆրիկի, Պռոշյան, Ձորափի փողոցների, «Նաիրի» բժշկական կենտրոնի և 3-րդ կլինիկական հիվանդանոցի ջրամատակարարումը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Երևան Ջուր» ընկերությունից:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Ո՞րն է եղել Ռոբերտ Աբաջյանի մոր մահվան պատճառը
3
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
4
Մայրը փորձել է փրկել 7-ամյա տղային, բայց 2-ն էլ խեղդամահ են եղել
5
Ապրիլի 28-ին և 29-ին ջուր չի լինելու․ հասցեներ



