Երևան, 22.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ժամանակ». Սերժ Սարգսյանը վերականգնում է իր քանդած պատը

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Ժամանակ» թերթը գրում է. «Զոհված կամ վիրավոր զինծառայողների փոխհատուցման ծավալները մեծացնելու համար 1000 դրամի գանձման մասին օրինագծի քննարկումներում իշխանությանը «հաջողվեց» ամենաանցանկալին եւ վտանգավորը՝ խնդիրը ընդամենը 1000 դրամ «տալ-չտալու» դաշտ բերելը:

Իշխանության համար դա ամենահեշտ դաշտն է, քանի որ այդ դաշտում գործելու համար իշխանության ռեսուրսները բավականին, անհամեմատ շատ են, քան հանրային այն խմբերինը, ովքեր հանդես եկան նախաձեռնության քննադատությամբ եւ ընդդիմախոսությամբ: Դրա հետեւանքով իսկապես կարեւոր, անհրաժեշտ եւ նույնիսկ ուշացած նախաձեռնությունը «պրիմիտիվացվեց», ինչպես գրեթե միշտ:

Հասկացա՞վ իշխանությունը՝ ինչն է բուն խնդիրը, թե՞ ոչ: Հասկանալո՞վ տարավ խնդիրն այդ «պրիմիտիվ» ուղղությամբ, թե՞ ոչ: Ասելը բարդ է, թեեւ թվում է, որ այդքան էլ բարդ չէր հասկանալ, պատկերացնել խնդրի նրբությունը, իրավիճակի մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ նրբերանգները, եւ նախաձեռնությունը տանել բոլորովին այլ ճանապարհով, այլ մոտեցմամբ:

Գուցե իշխանությունը հարցը «պրիմիտիվացրեց»՝ հասկանալով, որ այդ դաշտում ինքն, իհարկե, անգերազանցելի է: Պարզապես բանն այն է, որ այդ անգերազանցելիությունը վաղուց արդեն իշխանության հաղթանակ է ապահովում ոչ թե իր նախաձեռնությունները առաջ մղելու հարցում, այլ բերում է պետության համար հետընթացի, քանի որ ապամոնտաժում է հասարակական հարաբերությունների կարեւոր թելեր, հյուսվածքներ, որոնց վնասվելու դեպքում պետությունն ունենալու է շարժունակության լրջագույն խնդիրներ: Աչքը հանելով՝ ունք շինելու տարիների քաղաքականությունն է, որ պետությունը հասցրել է սպառնալից մարտահրավերների շեմին, ու պարզվել է, որ այդ մարտահրավերներին դիմագրավելու կարողությունները «պրիմիտիվ» են:

Իշխանությունն այժմ էլ կարող է շատ բարեհաջող բարիկադավորվել, վերականգնել այն պատը, որի քանդելու պատրաստակամության մասին հայտարարում էր 2008 թվականի մարտի 1-ից հետո՝ չհասկացվածության պատը: Սերժ Սարգսյանն այժմ սկսել է այդ չհասկացվածության պատը նորից կառուցել, ինչը չի կարող որեւէ լավ տեղ տանել:

Ռոբերտ Քոչարյանն էլ հանրային նշանակության խնդիրները լուծում էր հենց այդ մոտեցմամբ՝ բարիկադավորվելով, հասարակությունը բաժանելով սեւի եւ սպիտակի, ինչի հետեւանքը ի վերջո եղավ այն, որ եթե 2004 թվականի ապրիլին հաջողվեց խուսափել մարդկային կյանքի կորստից, ապա 2008 թվականի մարտին, դժբախտաբար, դրանից խուսափել չհաջողվեց:

Սերժ Սարգսյանի նախագահության ընթացքում եղել են բազմաթիվ ճակատագրական պահեր, որոնցում մարդկային կորստից հնարավոր է եղել խուսափել հենց այն պատճառով, որ թե՛ իշխանությունը եւ թե՛ ընդդիմադիր ուժերը կյանքը չեն պատկերացրել սեւ ու սպիտակ:

Սերժ Սարգսյանն այժմ սկսել է ինտենսիվ կերպով կառուցել կյանքի հենց այդ պատկերացումը, որից գոնե թվում էր, որ իշխանությունը, ի բարեբախտություն պետության, հրաժարվել էր ընդմիշտ, անդառնալի, եւ որի հետեւանքով պետության վիճակը առանձնապես մեծ փոփոխություններ չէր կրել, իշխանությունն առանձնապես չէր բարեփոխվել, սակայն գոնե հնարավոր էր եղել խուսափել ողբերգական ու ծանր զարգացումներից, պետությունը զերծ պահել դրանից:

Այժմ Սերժ Սարգսյանը վերականգնում է պատը, որը, սակայն, ոչ թե հասարակության ընդդիմադիր մասի, այլ պետության առաջ կանգնեցվող պատ է լինելու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ճշմարտությունը պատասխան կլինի Արևմուտքի տեղեկատվական ագրեuիային. Լավրով Երկու տարեկան երեխան քնած ժամանակ կուլ է տվել իր խաչը և հայտնվել հիվանդանոցում Վերջին հանդիպումը․ մարզաշապիկ՝ ողջ կյանքի համար. Մեսսին հանդես է եկել հայտարարությամբ ՏԻՄ ընտրությունների արդար և թափանցիկ անցկացումը դրված է հարցականի տակ. Արեգ Սավգուլյան Միջազգային քրեական դատարանը հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ վարչակազմի՝ իր դեմ լայնածավալ պատժամիջոցներ սահմանելու մտադրությունների մասին հաղորդագրությունները Փաշինյանի զիջումների քաղաքականությունը խաղաղության փոխարեն կարող է Հայաստանը հասցնել շրջափակման. Մարիաննա ՂահրամանյանՆյու Յորքում քննարկվել են COP17-ի առաջնահերթությունները Չինաստանի կառավարությունը պատրաստ է ԱՄՆ-ի հետ ռшզմավարական կայունության հարաբերությունները լցնել նոր բովանդակությամբ. ՉԺՀ ԱԳՆ Ucom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համար Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով Էրդողանն առաջարկել է վերացնել վետոյի իրավունքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Գազ չի լինի մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 18:00-ն Տաք օդային հոսանքներ են ներթափանցում․ առաջիկա եղանակը ՀայաստանումՎայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներ Կրթության ոլորտում փոփոխություները պետք է սկսենք իրականացնել՝ փոխելով ղեկավար անձանց. Ատոմ ՄխիթարյանTeam-ը՝ «Գիտության շաբաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր Իսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից Որպես ընդդիմություն մեր հավաքած ձայները Հայաստանի պատմության մեջ ռեկորդային է․ Ն․ Կարապետյան ՌԴ ԶՈւ-ն խnցել է Ուկրաինայի Կրեմենչուգի նավթավերամշակման գործարանը. ՌԴ ՊՆ Ֆասթ Բանկն Ապարան քաղաքում բացել է 40-րդ մասնաճյուղը ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Հարավային Կորեան ԱՄՆ-ին կոչ է արել մեղմացնել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները՝ միջուկային ծրագրի սառեցման դիմաց Մակրոնը շտապ խնդրանքով դիմել է Թրամփին Ուկրաինայի վերաբերյալ Անկախություն՝ առանց պատրանքների․ Արտակ ԶաքարյանԵրկու ճանապարհ կար փողոցային պայքար սկսելու․ Նարեկ Կարապետյան Վանաձորում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Jeep Cherokee»-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է կանաչ խոտածածկույթի վրա Կոյուղու մեջ երկու մարդ է մահացելԱկբա բանկը և «Հայկական Ծրագրերը» բիզնեսի կառավարումը դարձնում են ավելի պարզ և արագՄակրոնը և Զելենսկին քննարկել են Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը և էներգետիկ աջակցությունը Քաղաքական հայացքների պատճառով դասախոսին աշխատանքից հեռացնելով՝ վնասում են ուսանողներին. Մենուա ՍողոմոնյանՍարգիս Սարգսյանը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում անցկացված օլիմպիադայում դարձել է ոսկե մեդալակիր Ուկրաինական բանակը hարվածել է ՌԴ Սամարայի մարզում գտնվող Կույբիշևի նավթավերամշակման գործարանին Իշխանության չանցած ուժերը պետք է պատասխանատվություն ստանձնեն իրավիճակի համար․ Նարեկ Կարապետյան Այսօրվա պայքարի օրակարգը չի կարող լինել երեկվանը, «Հայաստանի վաղվա օրը» ձևավորվում է այսօր․ Վահե Հովհաննիսյան Անհայտ անձը կրակ է բացել Թուրքիայի դպրոցներից մեկի առջև. կան վիրավnրներ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ին Նրանք գիտեն, որ մենք խաղաղություն ենք բերելու առանց զիջումների, դրա համար էլ պայքարում են մեր դեմ. Նարեկ ԿարապետյանՓաշինյանը մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանին Reuters. ԿՀՎ-ի ղեկավարը հանդիպել է Զելենսկիի հետ Այնթապում 63-ամյա վարորդը «Ruichi»-ով վրшերթի է ենթարկել 3 հետիոտնի, որոնցից երկուսը անչափահասներ են․ վերջինները տեղափոխվել են հիվանդանոց ԱՄՆ-ն և Իսրայելը պետք է հեռանան տարածաշրջանից և ազատեն Իրանն իրենց «զզվելի և հանցավոր ներկայությունից»․ ԻՀՊԿ Տիեզերական խաղից մինչև գիտափորձեր․ սեպտեմբերի 22–26-ը Հայաստանում Գիտության շաբաթ էGuardian. Բըրնհեմը կոչ կանի Թրամփին դադարեցնել Իրանի պատերազմը 10-ամյա տղայի մարդասպանը հայտնաբերվել էԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի բոլոր 10 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Օդանավի մեջ գրեցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ելույթս․ Փաշինյան Ցո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Ավետիք Չալաբյան Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային Զինված ուժերում բռնության կանխարգելումն ու զինծառայողների արժանապատիվ պայմանների ապահովումը ՄԻՊ-ի համար առաջնահերթություն են Կուզեի մինչեւ տարեվերջ վերադառնալ ATP-ի լավագույն 15-յակ. Խաչանով