Բրեդ Փիթը 20 տարվա ընթացքում առաջին անգամ Չինաստան է այցելել
ԼԱՅՖԲրեդ Փիթն աստիճանաբար դուրս է գալիս ստվերից՝ Ջոլիի հետ տարիներ շարունակ մեկուսանալուց հետո: Մինչ այդ, կնոջ հետ 52-ամյա դերասանի ամուսնալուծության գործընթացը շարունակվում է:

Փիթը Չինաստան է ժամանել: Շանհայում կայացել է «Դաշնակիցները» ֆիլմի պրեմիերան, որի գլխավոր դերերում հանդես են եկել Բրեդն ու Մարիոն Կոտիյարը:

Ի դեպ՝ սա 20 տարվա ընթացքում Փիթի առաջին այցն է Չինաստան: Դերասանի մուտքն այս երկիր արգելվել էր 1997 թվականին «Յոթ տարի Տիբեթում» ֆիլմում նկարահանվելուց հետո:

Սակայն, հավանաբար, Չինաստանը ջերմությամբ է տրամադրվել ամուսնալուծվող դերասանի հանդեպ եւ նրան Շանհայ է հրավիրել:

Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարներն՝ AP, REX, Shutterstock
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է
5
Կայծակը հարվածել է չորս երեխաների հորը



