Ջուլիանին եւ Բոլթոնն ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնի գլխավոր թեկնածուներն են. The Wall Street Journal
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆյու Յորքի նախկին քաղաքագլուխ Ռուդոլֆ Ջուլիանին եւ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի նախկին մշտական ներկայացուցիչ Ջոն Բոլթոնն Միացյալ Նահանգների նախագահ ընտրված Դոնալդ Թրամփի ապագա վարչակազմում պետքարտուղարի պաշտոնի հիմնական թեկնածուներն են: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 14-ին իր Էլեկտրոնային տարբերակում հայտնել Է The Wall Street Journal թերթը:
Հրատարակության տվյալներով՝ Թրամփի խորհրդականներն այս երկու թեկնածությունները դիտում են որպես հիմնականները, վերջնական որոշումը կարող Է ընդունվել առաջիկա շաբաթներին:
Իր հերթին AP գործակալությունն ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնի գլխավոր թեկնածու Է նշել Ջուլիանիին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
2
100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է
3
8 ամսական հղի կնոջը սպանել են, իսկ պտուղը դաժանորեն գողացել․ նորածնին որոնում են
4
Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյ...
5
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն



