ԶԼՄ-ները նմանություն են գտել Հիտլերի և Թրամփի միջև
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ1in.am-ը գրում է.
Snopes.com պորտալը վերհիշել է 1992թ․ նոյեմբերի 21-ի The New York Times-ի հոդվածը՝ նվիրված Ադոլֆ Հիտլերի կերպարին։
Հոդվածում ասվում է, որ Հիտլերի կողմից քարոզվող հակասեմականությունն ընդամենը խայծ էր հետևորդների համար։ Նա հակամսեմականություն էր քարոզում, որպեսզի ոգևորի իր հետևորդներին, ասվում է հոդվածում։
Բացի այդ The New York Times-ը նշել է նաև, որ Հիտլերի քաղաքական ծրագիրը բաղկացած է բացասական գաղափարներից, նա դեմ է հրեաներին, կոմունիստներին, բոլշևիկներին, մարքսիստական սոցիալիզմին, անջատողականներին, Վերսալի պայմանագրին, նա կողմ է միայն միասնական և հզոր Գերմանիային։
Snopes.com-ը նշում է, որ 2015թ․ փետրվարի 10-ին The New York Times-ը վերահրապարակել է նյութը, որը մեծ տարածում գտավ արևմտյան ԶԼՄ-ների շրջանում։ Շատերը սկսեցին ակնարկել, որ Հիտլերը և Դոնալդ Թրամփը նմանություն ունեն։
Էքսցենտրիկ միլիարդատերի որոշ քաղաքական գաղափարներ և հայտարարություններ իրենց բովանդակությամբ նման են Հիտլերի կարգախոսներին։ Օրինակ, Թրամփն իր քարոզարշավի ժամանակ բազմիցս խոստացել է երկրից արտաքսել անօրինական ներգաղթյալներին և պատ կառուցել Մեքսիկայի հետ սահմանի վրա։ Բացի այդ նա խոստացել է արգելել մուսուլմանների մուտքը ԱՄՆ։



