Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Քիմ Քարդաշյանը դեմ չէ օգտվել փոխնակ մայրության հնարավորությունից

ԼԱՅՖ

Keeping Up With the Kardashians շոուի վերջին սերիայում Քիմ Քարդաշյանը հայտարարել էր, որ մտածում է փոխնակ մայրության մասին: 36-ամյա Քիմը մտքերն է կիսել մոր՝ Քրիս Ջեների եւ քրոջ՝ Քորթնիի հետ:

«Ուզում եմ, որ էլի երեխաներ ունենանք, բայց չգիտեմ, արդյո՞ք իմ օրգանիզմը կդիմանա նոր հղիությանը: Ես բազմաթիվ վախեր եւ հարցեր ունեմ փոխնակ մայրության հետ կապված, քանի որ լիարժեք տեղեկատվություն այդ մասին չկա»,- Քիմի խոսքերն է մեջբերում EOnline-ը:

People-ը, իր հերթին, գրում է, որ Քիմը որոշել է այցելել ընտանեկան բժշկի, որպեսզի քննարկի երրորդ բարեհաջող հղիության իր հնարավորությունները, գնահատի առողջության համար հնարավոր վտանգները, ինչպես նաեւ հարցեր տա փոխնակ մայրության հետ կապված: Բժիշկը բավարարել է նրա հետաքրքրասիրությունը՝ հիշեցնելով դժվարությունների մասին, որոնք Քիմի մոտ առաջացել են առաջին եւ երկրորդ հղիության ժամանակ:

«Երբեք չես կարող ասել, արդյո՞ք խնդիրները կառաջանան կամ կսրվեն հերթական հղիության ժամանակ: Հղիության բարեհաջող ընթացքի հնարավորությունը չես կարող բացառել: Մյուս կողմից՝ լինում են դեպքեր, երբ ընկերքի անջատման ձգձգումը կարող է վտանգել մոր կյանքը»,- նշել է բժիշկ Քրեյնը:

Իսկ երկրորդ բժիշկը, որին դիմել է Քիմը, փոխնակ մայրության հետ կապված նրա գաղափարը միանգամայն խելամիտ է. «Եթե ուզում եք եւս մեկ երեխա ունենալ, ապա կարող եք մտածել փոխնակ մայրության մասին»:

Քիմը եզրահանգումներ է արել. «Եթե միանգամից երկու բժիշկ, որոնց ես վստահում եմ, ասացին, որ նոր հղիությունը կարող է վտանգավոր լինել իմ առողջության համար, ես պետք է լսեմ նրանց: Բայց քանի որ չգիտեմ որեւէ մեկին, որը կարող էր որպես փոխնակ մայր հանդես գալ, եւ ոչ ոքի, ում երեխային փոխնակ մայրն է լույս աշխարհ բերել, առայժմ լիարժեք պատկերացում չունեմ դրա մասին:

Ինձ հանգիստ չի տալիս հարցը, թե փոխնակ մայրության դեպքում ինչ զգացմունքներ են առաջանում մոր եւ երեխայի միջեւ: Ես ինքնուրույն եմ լույս աշխարհ բերել իմ երկու երեխաներին եւ հստակ գիտեմ, որ երեխան միշտ զգում է մեր սերը, նա գտնվում է մեր սրտի տակ, հենց մեր ներսում: Այդ պատճառով էլ այդքան ուժեղ կապ եմ զգում իմ երեխաների հետ: Հետաքրքիր է, նույնը կզգայի՞, եթե իմ երեխային փոխնակ մայրը կրեր»,- ասել է Քիմը:

Քրիս Ջեներին, սակայն, վախեցնում է միտքը, որ փոխնակ մայրը կփախչի երեխայի հետ միասին:

«Չեմ կարծում, որ փոխնակ մայրը կկարողանա դա անել, եթե անգամ ցանկանա: Բացի այդ, փոխնակ մայրության մեջ ինձ գրավում է այն, որ երեխայի ծնունդը չի ազդի իմ կյանքի ընթացքի վրա: Ոչ ոք նույնիսկ չի իմանա, որ շուտով երեխա եմ ունենալու, եւ մի ամբողջ տարի այդ հարցը չի քննարկվի»,- հավելել է Քիմը:

NEWS.am STYLE

Մատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան«Բարսելոնան» նորից ժամանակավորապես կհեռանա «Կամպ Նոու» մարզադաշտից ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ Նեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters Մոսկվան դեռ որոշում չի կայացել G20-ի գագաթնաժողովին Պուտինի և Թրամփի հանդիպման մասին Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել տնտեսական և առևտրային բազմաթիվ հարցերի շուրջ Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր ԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում առկա էին համաձայնության հասնելու բոլոր անհրաժեշտ պայմանները. Ուիթքոֆ Մեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն ընդգծել են ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարները քննարկելու պատրաստակամությունը. ՌԴ ԱԳՆ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԻրանի շրջափակման վերսկսումից ի վեր ԱՄՆ-ի կալանած առևտրային նավերի թիվը հասել է 115-ի Կոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էԷրդողանը խոսել է Սև ծովում անվտանգ նավարկության անհրաժեշտության մասին Փաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանՂազախստանում զnրավարժությունների ժամանակ 19 զինծառայnղ ընկել է Կասպից ծովը. կան զnhեր Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում ԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյումՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով 74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Վտանգ․ ի՞նչ է կատարվում Հայաստանի դեղերի շուկայումՀՀ ԱԳՄԱ գլխավոր քարտուղարը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի բարեփոխումները Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցի ամսաթվերը դեռևս համաձայնեցված չեն, սակայն կա ըմբռնում, որ այն տեղի կունենա մոտ ժամանակներս. Պեսկով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԵՄ Խորհուրդը հաստատել է Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացումը Արտահանողներին և մթերողներին աջակցելու համար կառավարությունը ևս 4,5 մլրդ դրամ հատկացրեց