Պարզվում է, որ ցուրտ եղանակը կարող է հանգեցնել սրտի կաթվածի
ԼԱՅՖՊարզվում է՝ գիտնականները բացահայտել են, որ ցուրտ եղանակը 30%-ով կարող է բարձրացնել կաթվածի հավանականությունը: Մասնագետների խոսքով՝ ջերմաստիճանի կտրուկ տատանումները կարող են հանգեցնել գլխուղեղում արյան կպումների առաջացման հավանականության կտրուկ ավելացման:

Գիտնականները պարզել են նաև, որ յուրաքանչյուր 24 ժամում ջերմաստիճանի 2.9 աստիճանով նվազումը մեծացնում է կաթվածի առաջացման հավանականությունը 10%-ով: Իսկ այն մարդկանց մոտ, որոնք արյան բարձր ճնշման, ծխելու կամ ավելորդ քաշի հետևանքով արդեն ունեն կաթվածի զարգացման բարձր հավանականություն, վտանգավորության աստիճանը կազմում է մոտ 30%:
Մասնագետները նման բացահայտման են հանգել 1700 հիվանդների հետազոտման արդյունքում: Նրանք վերլուծել են մինչև կաթվածը հիվանդների՝ 3 օրվա եղանակային պայմանների փոփոխությունները: Հետազոտությունները ցույց են տվել, որ այդ փոփոխությունները մեծացնում են ուղեղը սնուցող մանր զարկերակներում արյան կպումների առաջացման ռիսկը: Օդի ջերմաստիճանի նվազումը նաև կարող է ստիպել արյունատար անոթներին նեղանալ` բարձրացնելով արյան ճնշումը:
Մասնագետները նշում են նաև, որ ձմռան ամիսներին ջերմաստիճանային փոփոխությունները առավել վտանգավոր են տարեց մարդկանց համար:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է
5
Կայծակը հարվածել է չորս երեխաների հորը



