Կառավարությունում վերջին շտրիխներն են անում կառուցվածքային փոփոխությունների հետ կապված. «Հրապարակ»
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ կառավարությունում վերջին շտրիխներն են անում կառուցվածքային փոփոխությունների հետ կապված: Արդեն համադրել են նախարարությունների կառուցվածքները, նայել՝ կա՞ն արդյոք կրկնվող մարմիններ, տեսչություններ, անկարևոր կառույցներ, որոնց գործառույթը կարող են փոխանցել այլ մարմնի: Արդյունքում կրճատումներ կլինեն, կլուծարվեն, կմիավորվեն առանձին մարմիններ։
Խոսքը թե նախարարությունների, թե առանձնացված կամ կից ստորաբաժանումների մասին է: Կրճատումների նախնական տարբերակն արդեն ուղարկվել է նախարարություններ:
Մինչև նոյեմբերի վերջ փաստաթուղթը վերջնական տեսքի կբերեն, և նախարարությունների կայքերում կտեղադրվի նոր կառուցվածքը:
Այս փոփոխությունների արդյունքում շատերը կկորցնեն իրենց աշխատանքը կամ կհայտնվեն նոր կառույցում՝ նոր ղեկավարի ենթակայությամբ:



