Դատարանը մերժել է Դեմիրթաշի ձերբակալման վերաբերյալ դատական բողոքը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայում գործող քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սելահաթթին Դեմրիթաշի ձերբակալության վերաբերյալ Դիարբեքիրի 3-րդ խաղաղության դատարան ներկայացված բողոքը մերժվել է:
Այս մասին հայտնում է թուրքական demokrathaber.org լրատվական կայքը:
Դատարանը Դեմիրթաշի ձերբակալման վերաբերյալ որոշումը համարել է օրենքին համապատասխան:
Դեմիրթաշի փաստաբանի խոսքերով՝ դատարանը անհիմն է մերժել ձերբակալության վերաբերյալ բողոքի հայցը եւ իրենք դատարանի որոշումը վերանայելու համար դիմելու են Սահմանադրական դատարան:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը, ինչպես նաև կուսակցության անդամ ևս 9 պատգամավոր նոյեմբերի 4-ին ձերբակալվել էին, ինչը աշխարհում մեծ արձագանք էր գտել:
Սելահաթթին Դեմիրթաշի եւ նրա կուսակիցների դեմ հետաքննություն է իրականացվում «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու, հանցագործություն կատարելուն դրդելու և ահաբեկչական խմբավորման քարոզչություն իրականացնելու» մեղադրանքներով:



