Կապանում զինված անձինք հարձակում են գործել գազալցակայանի վրա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍյունիքի մարզի Կապան քաղաքում նոյեմբերի 13-ին մի խումբ դիմակավորված անձինք զինված հարձակում են գործել ավտոգազալցակայանի վրա: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
Զինված խումբը ծեծի են ենթարկել լիցքավորող աշխատակցին, ինչի հետևանքով վերջինս Կապանի բժշկական կետրոն է տեղափոխվել: Ինչպես նշեցին բժշկական կետրոնից, երիտասարդին տեղափոխել են Երևան:
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնեցին, որ դեպքի արթիվ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 175 հոդվածի երկրորդ մասի 1 և 4 կետերի համաձայն: Կատարվում է քննություն:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



