29 ՃՏՊ՝ անցած 3 օրում. 2 մարդ զոհվել է, 46-ը մարմնական վնասվածքներ ստացել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 11-ից 14-ը հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք:
Արձանագրված ավազակային հարձակման 2 դեպքից բացահայտվել է 1-ը, մարմնական վնասվածք հասցնելու 15 դեպքից՝ 14-ը:
Բացահայտվել է գողության 20, խարդախության 6, կողոպուտի, ավտոմեքենա փախցնելու, հարկերից խուսափելու, դրամանենգության և խուլիգանության 1-ական դեպք:
Արձանագրվել է թմրանյութի հայտնաբերման 8 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության, մարմնական վնասվածք հասցնելու, գողության և ապօրինի ծառահատման 1-ական դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 29 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 46-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



