Ֆրանսիացի լրագրողը արտաքսվել է Թուրքիայից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիացի լրագրող Օլիվիե Բերտրանը, ով նոյեմբերի 11-ին ձերբակալվել էր թուրքական Գազիանթեփում, արտաքսվել է երկրից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է գերմանական Deutsche Welle -ն:
Ֆրանսիական Les Jours գործակալության աշխատակիցը ձերբակալվել էր առանց հավատարմագրման տեսանկարահանում կատարելու և հաղորդում պատրաստելու համար` գյուլենականներին աջակցելու հիմնավորմամբ: Բերտրանից վերցրել էին հեռախոսն ու համակարգիչը:
Ֆրանսիայի արտգործնախարարը դեպքի առնչությամբ Թուրքիայից պահանջել էր ազատ արձակել ֆրանսիացի լրագրողին:
Ի վերջո Բերտրանն ազատ է արձակվել և արտաքսվել է Թուրքիայից:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



