ԵՄ արտգործնախարարները կքննարկեն Թուրքիայում գրանցված վերջին զարգացումները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրամիության անդամ երկրների արտգործնախարարները նոյեմբերի 14-ին Բրյուսելում, ի թիվս օրակարգային այլ հարցերի, կքննարկեն նաև Թուրքիայի հարցը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է գերմանական Deutsche Welle պարբերականը:
Մասնավորապես ակնկալվում է, որ արտաքին գործերի նախարարները կանդրադառնան Թուրքիայում տեղի ունեցող վերջին զարգացումներին:
Reuters գործակալության տվյալներով` հանդիպման ժամանակ որոշ նախարարներ կառաջարկեն առկախել Թուրքիայի հետ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները: ԵՄ պաշտոնյաներից մեկը գործակալությանն ասել է. «Թուրքիայի հետ բանակցությունների առկախումը պաշտոնական օրակարգում չկա, սակայն ակնկալվում է, որ որոշ նախարարներ այս հարցը կբերեն օրակարգ»:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



