Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Էրիկը` «X Factor»-ում գյուղացի տղային ծաղրելու, հաղորդման ռեյթինգը բարձրացնելու և ժյուրիի աղմկահարույց պահվածքի մասին

ԼԱՅՖ

Asekose.am-ը գրում է.

Երեկվանից համացանցում բուռն քննարկվում է «X Factor» նախագծի մասնակիցներից մեկի` Դրախտիկ գյուղից եկած 17 տարեկան Եղիշեի ելույթի ժամանակ  ժյուրիի անդամների պահվածքը: Համացանցային օգտատերերից շատերին զայրացրել էր հատկապես այն հանգամանքը, որ Անդրեն, Գարիկ Պապոյանը, Էրիկն ու Շուշանիկ Արևշատյանը ծաղրում էին երիտասարդին, նրա գյուղացի լինելու հանգամանքը և այդ ամենն անում էին հաղորդման ռեյթինգը բարձրացնելու համար: Asekose.am-ը կապ հաստատեց Էրիկի հետ` այս ամենի վերաբերյալ նրա մեկնաբանությունը ստանալու նպատակով:

«Ես կարող եմ խոսել միայն իմ անունից, քանի որ ժյուրիի անդամներից յուրաքանչյուրն ունի իր խոսքը: Ես ցանկացած մասնակցի, անկախ նրանից, թե ինչ ժանրում է նա ելույթ ունենում, վերաբերվում եմ միանշանակ հարգանքով: «X Factor» նախագիծը մարդիկ մի փոքր այլ կերպ են ընկալում. բացի երգի մրցույթից, այն նաև շոու է, եթերի ժամանցային հաղորդում, դրան պետք է թեթև վերաբերվել: Առհասարակ, ոչ մի մասնակցի ժյուրիի անդամներից և ոչ մեկը չի ծաղրում: Միգուցե, ընթացքում լինում են հումորներ, սակայն դա էլ մեր առօրյան է ուրախ դարձնում: Մասնակիցներ կան, ովքեր իրենք իրենց ասածի վրա են սկսում ծիաղել: Եթերից մարդիկ շատ այլ կերպ են ընկալում այդ ամենը, նմանեցնում են ծաղրանքի, որը բացարձակապես չկա: Ցավում եմ, որ մարդիկ այդպես են մտածում:  Ես շատ կուզեի, որ նա անցներ, չնայած, որ շատ բաներով հետ էր մյուս մասնակիցներից, ովքեր կրթված են, զարգացած են, հարցերին նորմալ պատասխանում են և տարրական էմոցիաներ ունեն, կյանք կա նրանց մեջ: Բայց դա չի նշանակում, որ 21-րդ դարում կարելի է լինել աշխարհից կտրված, մեր ցանկությունն այն է, որ մարդիկ մի փոքր ակտիվ լինեն: Կապ չունի, թե որտեղից ես եկել, կարելի է այնպես անել, որ տարրական հարցերին կարողանաս պատասխանել: Դրանով արդեն «X Factor» չպետք է զբաղվի, դրանով պետք է սկսեն զբաղվել դեռ դպրոցից, լինում են մասնակիցներ, ովքեր չեն կարողանում պատասխանել այն հարցին, թե ինչ ակնկալիք ունեն այս նախագծից: Երբեմն գալիս  են մարդիկ, ովքեր չեն կարողանում իրենց լիարժեք ներկայացնել, ու տպավորություն է ստեղծվում, որ որևէ մեկը ծաղրում է նրան: Այստեղ խնդիրն արդեն կապված է ինտելեկտի հետ: Այն ասեկոսեները, որ եթե գյուղից է մասնակիցը, այլ կերպ ենք վերաբերվում, սխալ է, հակառակը` մենք գյուղից եկածներին ավելի ենք սատարում, փորձում ենք անցկացնել: Քանի որ նախագիծը կարճաժամկետ է, պետք է աշխատես նրանց հետ, ով ավելի արագ է ընկալում քո ասածն ու անում է այն, ինչ պահանջում ես նրանից: Չեմ կարծում, որ ոչ-ի մեջ ինչ-որ վատ բան կա, քանի որ, հավատացեք, որ շատ ավելի տաղանդավոր մարդկանց են ոչ ասում»:

Անդրադառնալով այն փաստին, որ մարդկանց կարծիքով`ժյուրիի անդամները դա արել են ` հաղորդման ռեյթինգը բարձրացնելու նպատակով` Էրիկը նշեց.

«Ես որևէ մեկի ռեյթինգի մասին երբեք չեմ մտածում, առաջին հերթին մտածում եմ այն ամենի մասին, ինչ ունեմ ստեղծած: Ես շատ երկար եմ մտածել նախագծին մասնակցելուց առաջ, ինքս իմ մեջ քննարկել` արդյո՞ք արժե մասնակցել, քանի որ գիտեմ, որ մարդիկ բացասական են վերաբերվում դրան: Միշտ էլ գտնվում են մարդիկ, ովքեր անիմաստ բաներ են խոսում` անկախ նրանից` դու ինչ-որ բան  լավ ես անում, թե վատ»:

Հեղինակ` Լիլիթ Նավասարդյան

 

Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան«Բարսելոնան» նորից ժամանակավորապես կհեռանա «Կամպ Նոու» մարզադաշտից ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ Նեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters Մոսկվան դեռ որոշում չի կայացել G20-ի գագաթնաժողովին Պուտինի և Թրամփի հանդիպման մասին Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել տնտեսական և առևտրային բազմաթիվ հարցերի շուրջ Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր ԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում առկա էին համաձայնության հասնելու բոլոր անհրաժեշտ պայմանները. Ուիթքոֆ Մեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն ընդգծել են ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարները քննարկելու պատրաստակամությունը. ՌԴ ԱԳՆ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԻրանի շրջափակման վերսկսումից ի վեր ԱՄՆ-ի կալանած առևտրային նավերի թիվը հասել է 115-ի Կոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էԷրդողանը խոսել է Սև ծովում անվտանգ նավարկության անհրաժեշտության մասին Փաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանՂազախստանում զnրավարժությունների ժամանակ 19 զինծառայnղ ընկել է Կասպից ծովը. կան զnhեր Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում ԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյումՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով 74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Վտանգ․ ի՞նչ է կատարվում Հայաստանի դեղերի շուկայումՀՀ ԱԳՄԱ գլխավոր քարտուղարը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի բարեփոխումները Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցի ամսաթվերը դեռևս համաձայնեցված չեն, սակայն կա ըմբռնում, որ այն տեղի կունենա մոտ ժամանակներս. Պեսկով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել Կարապետյան