Թրամփը եւ Սի Ցզինպինը քննարկել են ամերիկա-չինական հարաբերությունների ապագան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հետ ԱՄՆ-ի նախագահ ընտրված Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը դրսեւորեց միմյանց նկատմամբ կողմերի փոխադարձ հարգանքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել են Միացյալ Նահանգների ապագա ղեկավարի վարչակազմում:
«Երկու երկրների ղեկավարների միջեւ կայացած զրույցի ընթացքում դրսեւորվեց փոխադարձ հարգանքի հստակ զգացումը»,- հայտնել Է Թրամփի անցումային վարչակազմը:
Վարչակազմի տվյալներով՝ «ընտրված նախագահը հայտարարել Է, թե հավատում Է, որ երկու ղեկավարների միջեւ կհաստատվեն ամենաամուր հարաբերությունները, որպեսզի իրենց երկրները կարողանան առաջ շարժվել»:
Հաղորդագրության մեջ նշվում Է, որ կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, եւ պայմանավորվել են մոտ ապագայում հանդիպման եւ սերտ շփումների պահպանման շուրջը, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:



