Հարուստ չինացիները մարդ են վարձում իրենց փոխարեն բանտ նստելու համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱզատազրկման դատապարտված կարող են մարդ վարձել, ով իրենց փոխարեն բանտ կնստի, գրում է «Օդիթի սենթրալ»-ը:
Ֆինանսական մեծ հնարավորություն ունեցող չինացիները բանտային ճաղերի ետևում զուր ժամանակ վատնելու փոխարեն, նախընտրում են իրենց գործած հանցագործությանը համապատասխան չափի գումար վճարել այն անձանց, ովքեր համաձանում են կրել այդ պատիժը:
Չինացի ոստիկանների խոսքերով նման պատմությունները հազվադեպ բնույթ չեն իրենց երկրում, քանի որ այդ «ավանդույթը» հարյուրամյակների պատմություն ունի, սակայն սկսել է լայնորեն կիրառվել միայն 2009թ-ից ի վեր: Օրինակ, հիվանդանոցներից մեկի տնօրենը մահացու ելքով վրաերթի է ենթարկել մի կնոջ, այնուհետև 8 հազ դոլար գումար է վճարել իր աշխատողներից մեկի հորը` իր փոխարեն բանտ գնալու համար:
Մեկ այլ դեպքում` ապօրինի կերպով շինություններ քանդած մարդն իր փոխարեն մի ծերունու է բանտ ուղարկել` վճարելով նրան 31 դոլար անազատության մեջ անցկացրած յուրաքանչյուր օրվա համար:
«Եթե դուք կարծում ենք, որ ձեր երկրի դատական համակարգը կոռումպացված է, հիշեք չինացիների մասին այս հոդվածը»,- եզրափակում է կայքը:



