Վթար Գյումրի քաղաքում. Չորս վիրավոր կա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆոյեմբերի 13-ին, ժամը 19.43-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Հաղթանակի պողոտայում՝ «Բեռլին» կոչվող պոլիկլինիկայի դիմաց, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Հաղթանակի պողոտայի թիվ 25 հասցեում բախվել են «Mercеdes E320» մակնիշի 35 AF 001 (վարորդ՝ 1988 թ. ծնված Ս. Խ.) եւ «ՎԱԶ-2107» մակնիշի 35 ZC 040 (վարորդ՝ 1991 թ. ծնված Ս. Մ.) պետհամարանիշներով ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Mercеdes E320» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղեւոր՝ 1989 թ. ծնված Մ. Զ.-ը, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղեւոր՝ 1986 թ. ծնված Վ. Ծ.-ը, տեղի ուժերով տեղափոխվել են Գյումրու ԲԿ, որտեղ Ս. Մ.-ը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել: Բժիշկները Ս. Խ.-ի եւ Վ. Ծ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Մ. Զ.-ինը՝ ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները:



