Երևան, 05.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Իմ կյանքում 2 կարևոր որոշում եմ կայացրել, 1-ի դեպքում ունեցա լավ ընտանիք, 2-ի դեպքում` կունենամ միասնական և հզոր հայրենիք». ԵՊՀ դասախոս

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Միասնության» համազգային շարժմանն է միացել նաև ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոս, դոցենտ, քաղաքական գիտությունների թեկնածու Հասմիկ Շափաղաթյանն, ով իր խոսքում ևս կարևորեց շարժման գաղափարախոսությունն ու հետագա ընթացքը:

Իր խոսքում նա շեշտեց, որ միասնական այս նախաձեռնությամբ հայաստանյան քաղաքական դաշտը համալրվում է մի նոր, որակապես բարձր շարժումով, որտեղ բացառապես կարևորվում է երիտասարդների դերը: «Այսօր կայանում է իմ հասակակիցների և բոլոր այն հայ նվիրյալների երազանքը, որ վերջապես ՀՀ քաղաքական դաշտը պետք է զբաղեցնեն գրագետ, խելացի, ինովացիոն մտածելակերպով մարդիկ, ովքեր իսկապես ունեն ասելիք և ուզում են երկրում ինչ-որ բան փոխել, և դա անել ոչ թե քաղաքականության հաշվին գործելով, այլ` ապրելով քաղաքականության համար: Ստեղծվել է երիտասարդ համախոհների, գաղափարակիցների հզոր միասնական մի թիմ, որը ձեռնոց է նետում մի ողջ հասարակության՝ միասնաբար և գրագետ լուծելու մեր առջև ծառացած բոլոր խնդիրները»,- շեշտեց նա:

Նրա խոսքով՝  այսօր երկրում կան բազմաթիվ խնդիրներ, որոնք րոպե առաջ պահանջում են լուծում: «Այսօր տեղի է ունենում մի գործընթաց, որտեղ թարմացվում է մեր քաղաքական արյունը: Այսօր քաղաքական դաշտում պետք է լինեն այնպիսի ուժեր, որոնք իսկապես և ռեալ իրենց մեջ տեսնում են հաղթելու և հարթելու ներուժը և պատրաստ են գործի անցնել»,-ասաց նա:

Նա ընդգծեց նաև, որ աճող արտագաղթը, որն ահռելի թվերի է հասնում, պետք է կասեցնել: «Մեզ պետք են հայրենասեր մարդիկ, ովքեր իսկապես սիրում են մեր ազգը և պատրաստ են իրենց քայլերն ուղղել այդ խնդիրների լուծմանը»,- հավելեց նա:

Իր օրինակով՝ երիտասարդ դասախոսը կոչ արեց նաև մյուս կանանց ու աղջիկներին իրենց ներդրումն ունենալ այս ազգանվեր գործում: «Ովքեր իրենց մեջ տեսնում են այդ պոտենցիալը և զգում են, որ կարող են իրենց մասնակցությունն ունենալ, պետք է լինեն այս երիտասարդների կողքին: Այսօր Հայաստանի քաղաքական դաշտում փորձը ցույց է տվել, որ կանանց տրված հնարավորությունները դարձել են անբավարար, թեև ունենք համապատասխան օրենսդրություն»,- ասաց նա:

Ամփոփելով՝ Հ. Շափաղաթյանը շեշտեց, որ միանալով այս շարժմանը, իր կյանքի կարևորագույն երկրորդ որոշումն է ընդունել, որի համար չի փոշմանել. «Ես իմ կյանքում երկու կարևոր որոշում եմ կայացրել, առաջինի դեպքում ունեցա լավ ընտանիք, երկրորդի դեպքում`վստահ եմ`կունենանք միասնական և հզոր հայրենիք»,- եզրափակեց նա:

Ազգային ժողովը լեգիտիմ չէ, քանի որ իշխանությունը կեղծել է ընտրությունները. Ցոլակ ԱկոպյանՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարի մեջ տուժում է միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանԻրանում այս տարի արդեն հինգ տասնյակից ավելի մարդ է մահապատժի ենթարկվել. ՄԱԿԵթե ուսումնասիրենք ասֆալտապատման աշխատանքները, ապա կբացահայտենք մեծագույն խախտումներ. Հրայր ԿամենդատյանՎենսը հայտարարել է ԱՄՆ-ում 230 միլիարդ դոլարի օգնության ծրագրերի խարդախությունների մասին Ռուսաստանից Հայաստան, Ադրբեջանի տարածքով, կուղարկվի ցորենով բեռնված 14 վագոն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև 2026-ի ամենաթանկացող ապրանքները․ ինչի գինը կարող է նորից բարձրանալԲաբ էլ-Մանդեբ նեղուցի մուտքի մոտ առևտրային նավ է խորտակվել Ադրբեջանով ցորենի խմբաքանակ կուղարկվի Հայաստան IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավովԿոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է Տավուշի մարզում Իջևան համայնքին են վերադարձվել Աչաջուր և Գետահովիտ բնակավայրերի մշակույթի տներում գտնվող տարածքներն ու մարզադաշտի վարչական շենքը. Գլխավոր դատախազություն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև Էստոնիան 45 տարի ժամկետով պաշտպանական վարկ է վերցնում Կոնվերս Բանկը և Visa-ն ընդլայնում են ռազմավարական համագործակցությունը՝ նոր հաճախորդակենտրոն լուծումների զարգացման նպատակովԼինելու եմ սկզբունքային, հետևողական և անզիջում այնտեղ, որտեղ խոսքը վերաբերում է արդարությանը, օրենքին և ազգային շահին. Ղահրամանյան Սևանում փրկել են 5-ամյա աղջնակի կյանքը, ով ափից մոտ 10 մետր հեռավորությամբ հայտնվել էր լճումԲժիշկները զգուշացնում են մալարիա տարածող վտանգավոր մոծակի տարածման մասինԼիբանանի հարավում Իսրայելը հարվածների շարք է սկսել Թուրքիայի իշխող կոալիցիան օրինագիծ կներկայացնի՝ ՔԱԿ-ի լուծարումը հեշտացնելու համար Յամալի խաղային դիրքը «Բարսելոնայում» կարող է փոխվել․ Ֆլիկը մանրամասներ է հայտնել Պեկինը հերքել է ՌԴ-ին զենք մատակարարելու մեղադրանքները «Բոնօստ» ՍՊ ընկերությունը պատկանող հանրային սննդի օբյեկտում արտադրվում է վտանգավոր սննդամթերք Հրշեջ-փրկարարները մարել են տանիքում բռնկված հրդեհը «Գազպրոմ Արմենիա»-ին տրամադրված լիցենզիայի գործողության ժամկետ է երկարաձգվել Առաջին ելույթս Ազգային ժողովում․ Մամիկոն Ասլանյան27-ամյա աղջկա ողբերգական պատմությունը ցնցել է բոլորինՊենտագոնը մշակում է նոր միջուկային ռազմավարություն Ռուսաստանի կամ Չինաստանի դեմ հնարավոր պատերազմի համար․ NBC Գերմանական օդանավակայանում հայտնաբերվել է ԱԹՍ՝ փոքր փաթեթով ու դետոնատորով․ «Bild»Ռուսաստանին անհնար է ռազմավարական պարտություն հասցնել․ ԱԳՆ Իրանում կոչ են արել դադարեցնել Ադրբեջանից Իսրայել նավթի մատակարարումները Ucom-ը և FPWC-ն Գնիշիկում արևային էներգիայի միջոցով կապահովեն վայրի բնության շուրջօրյա մշտադիտարկումը Ինչ խնդիրների առաջ կարող է կանգնել Հայաստանը առաջիկա 5 տարումԻրանը եվրոպական երկրներին թույլ կտա ականազերծել Հորմուզի նեղուցը․ Bloomberg Պենտագոնն անցել է նոր միջnւկային ռազմավարnւթյան ստեղծմանը՝ Ռուսաստանի կամ Չինաստանի հետ պшտերազմի դեպքի համար․ NBC News Պենտագոնը մշակում է նոր միջուկային ռազմավարություն Ռուսաստանի կամ Չինաստանի դեմ հնարավոր պատերազմի համար․ NBC Առաջին ելույթս Ազգային ժողովում. հայրենիքի մասին․ Լենա ՄաթևոսյանԵթե որևէ մեկիդ իմաստություն է պակասում, թող խնդրի Աստծուց, և նրան կտրվի․ Ռուբեն ՄխիթարյանՄոհամեդ Սալահը նոր ակումբ ունի. պաշտոնական Բուհ է ընդունվել շրջանավարտների 49,35 տոկոսը․ ամփոփվել են ընդունելության արդյունքները. Civilnet Թրամփը մերժել է Զելենսկուն Patriot համալիրների hրթիռների մատակարարման հարցում. FT Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Ռուսաստանը պետք է վճարի իր պատճառած ավերածnւթյnւնների համար. Ուրսուլա ֆոն դեր Լայեն Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի Պատերազմ, Արցախի կորուստ, տարածքների զիջում․ սա է Փաշինյանի իրական «ժառանգությունը»․ Ավետիք ՉալաբյանԸնտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել էՀանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԿոտայքի մարզում մեղվի փեթակների տեղափոխման ժամանակ մեղուները խայթել են 74-ամյա վարորդին․ նրա կյանքը փրկել չի հաջողվել Երևանում կայացել է Անիի պատմական կամրջի վերականգնման հարցերով Հայաստան-Թուրքիա աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը