ԱՄՆ-ը Աֆղանստանում վերջին հարձակումներից հետո դեսպանատունը փակել է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ը դեսպանատունը եւ ամերիկյան ռազմակայանը փակել է վերջերս Գերմանիայի հյուպատոսության վրա ծայրահեղականների հարձակումից հետո: Այս մասին հայտնել է Associated Press-ը՝ վկայակոչելով դեսպանատան հայտարարությունը:
Գործակալության տեղեկություններով՝ դա «նախազգուշական ժամանակավոր միջոցառում է»:
Խոսքը նոյեմբերի 12-ին Աֆղանստանի արեւելքում ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի Բահրամ հիմնական ռազմակայանի մոտ պայթյունի մասին է, որի հետեւանքով առնվազն 4 մարդ զոհվել էր, ավելի քան 10 մարդ վիրավորվել: Այս որոշմանը նախորդել է նաեւ նոյեմբերի 11-ին Աֆղանստանի հյուսիսում թալիբների հարձակումը Գերմանիայի գլխավոր հյուպատոսության վրա, երբ գրեթե 4 մարդ զոհվել էր եւ մոտ 120 մարդ վիրավորվել: Երկու դեպքում էլ ահաբեկչական հարձակումների պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» շարժումը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



