Քաղաքագետ Սեմ Վոնգը լուսատտիկ կերել CNN-ի եթերում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՔաղաքագետ Սեմ Վոնգը, որը խոստացել էր բզեզ կուլ տալ, եթե Դոնալդ Թրամփը հավաքի ընտրիչների ավելի քան 240 ձայները, կատարել է իր խոստումը եւ լուսատտիկ կերել CNN-ի եթերում:
Թրամփը հաղթանակ էր տարել ԱՄՆ նախագահի ընտրություններում՝ հավաքելով ընտրիչների 290 ձայները:
Հասարակական կարծիքի ուսումնասիրման փորձագետ Վոնգը CNN-ի եթերում հանել է պահածոյի տուփը եւ ասել, որ դրանց միջի լուսատտիկները սպիտակուցի հիանալի աղբյուր են: Հեռուստահաղորդավարից հարցնելով, թե նա իրոք ուզում է, որ ինքն անի դա, եւ ստանալով դրական պատասխան՝ Վոնգը կերել է միջատին մեղրով: «Դու արեցիր դա, դու քո խոսքի տերն ես»,- ասել է հաղորդավարը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



