ԱՄՆ դեսպանատունը փակվել է Աֆղանստանում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱֆղանստանում փակել են ԱՄՆ դեսպանատունը Գերմանիայի դեսպանատան և ամերիկյան ռազմաբազայի վրա հարձակումներից հետո: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության մեջ նշված է, որ այն կփակվի ծառայությունների մատուցման համար «որպես նախազգուշական ժամանակավոր միջոցառում»:
Նոյեմբերի 12-ին Աֆղանստանում ամերիկյան Բագրամ ռազմաբազայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 4, վիրավորվել 14 մարդ։ «Թալիբան» ծայրահեղական շարժումը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը։
Բացի դրանից՝ Մազարի-Շարիֆ քաղաքում Գերմանիայի կոնսուլության վրա «Թալիբանի» գրոհայինների հարձակման հետևանքով զոհվել է 6 մարդ, ավելի քան 100 հոգի վիրավորվել է:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



