Բարեկազմ մարմին ունենալու գաղտնիքը
ԼԱՅՖՆոր հետազոտությունը ցույց է տվել, որ շաբաթական երեք անգամ չորս րոպեանոց ֆիզիակական ակտիվությունը բավարար է բարեկազմ մարմին ունենալու համար: Հետազոտողները պարզել են, որ ընդամենը երեք կարճ, բայց բարձր ինտենսիվությամբ պարապմունքների միջոցով հնարավոր է զգալի արդյունք ստանալ շնորհիվ թթվածնի կլանման:
Հետազոտողները ստուգել են թթվածնի կլանումն ու սրտանոթային հիվանդությունների առաջացման վտանգի առաջ կանգնած, ավել քաշ ունեցող 24 տղամարդկանց այն բանից հետո, երբ նրանք անցել են 10-շաբաթյա մարզումների փուլ, որն իր մեջ ներառել է շաբաթական երեք օր մարզումներ:
Առաջին խմբում ինտենսիվորեն մարզվել են շաբաթական 4 անգամ 12 րոպե, իսկ երկրորդ խմբում շաբաթական 1 անգամ՝ նորից 12 րոպե:
Մարզումներից հետո երկու խմբերում էլ բարելավվել է թթվածնի կլանումը և նվազել է զարկերակային ճնշումը: Ընդ որում, երկրորդ խմբում նկատվել է զգալի նվազում: Հարկ է նշել, որ նման մարզումները հարմար են ֆիզիկապես ոչ ակտիվ մարդկանց համար:



