Ավտոմեքենաների մեջ կա մի սարք, որի մասին տեղյակ չեն վարորդները. զգու՛յշ եղեք
ՖՈՏՈԱյն հեշտացնում է կյանքը, հավատացնում ենք:

Ավտոմեքենաներն իրոք բարդ «սարքեր» են: Չնայած այն հանգամանքին, որ արդեն մի քանի մեքենա են հասցրել փոխել, միլիոնավոր վարորդներ անգամ տեղյակ չեն ավտոմեքենաների որոշ հատկությունների մասին:

Այնուամենայնիվ, երբեք ուշ չէ սկսել ավտոմեքենա օգտագործելը:

Ղեկի հենց ներքևում, ձախ կողմում, կա մի փոքրիկ լծակ, որը ցույց է տալիս վեր-վար անցման նշանը:

Աս խորհրդավոր սարքավորումը կոչվում է… շրջադարձի ազդանշան:

Սրա շնորհիվ է մեքենայի անկյուններում տեղադրված լուսային ազդանշանների նարնջագույն լույսը թարթվում:

Այսպես կարող եք նկատելի դարձնել այն, որ պատրաստվում եք շրջադարձ կատարել:

Մյուս վարորդներին այն օգնում է ավելի կենտրոնանալ և ճանապարհ տալ ձեզ՝ առանց որևէ դժբախտ պատահարի:

Ըստ հաշվարկների՝ վարորդների մոտ 30 %-ը չգիտի այս սարքի գոյության կամ ունակության մասին:

Պատմե՛ք սրա մասին ձեր ընկերներին: Գուցե դրանից հետո երթևեկությունը քաղաքում ավելի անվտանգ դառնա:



