Բորիս Ջոնսոնը հրաժարվել է ԱՄՆ-ում ընտրություններին նվիրված ԵՄ արտգործնախարարների հանդիպումից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը հրաժարվել է մասնակցել ԵՄ արտգործնախարարների հանդիպումից՝ նվիրված ԱՄՆ նախագահական ընտրություններին, գրում է Evening Standart-ը:
«Մենք լրացուցիչ հանդիպման անհրաժեշտություն չենք տեսնում, քանի որ ԱՄՆ-ում ընտրությունները կայացել են: Քանի որ ժողովրդավարության ակտը տեղի է ունեցել, հիմա այնտեղ անցումային փուլ է, եւ մենք կաշխատենք գործող եւ ապագա վարչակազմերի հետ Մեծ Բրիտանիայի համար լավագույն արդյունքն ապահովելու համար»,- նշել են ԱԳՆ-ից:
Նախարարությունից նաեւ հայտնել են, որ պատրաստ են քննարկել ցանկացած հարց նոյեմբերի 14-ին կանոնավոր ժողովի շրջանակում:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



