Անհավանական ոգու ուժ ցուցադրեցինք. Մխիթարյանը մեկնաբանել է Չեռնոգորիայի նկատմամբ հաղթանակը
ՍՊՈՐՏՀայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է ԱԱ-2018-ի ընտրական փուլում Չեռնոգորիայի ընտրանու դեմ խաղում 3:2 հաշվով տարած հաղթանակը:«Շատ հպարտ եմ և երջանիկ, որ այսօր հաղթեցինք։ Պարտվում էինք հաշվի մեջ, սակայն չհանձնվեցինք։ Այս խաղում անհավանական ոգու ուժ ցուցադրեցինք և շատ կարևոր երեք միավոր վաստակեցինք մեր նորանշանակ մարզչի գլխավորությամբ»,- «Արմենպրե ս»-ի փոխանցմամբ՝ թվիթերյան իր էջում գրել է Մխիթարյանը։
Առաջին խաղակեսից հետո Հայաստանի հավաքականը պարտվում էր 0։2 հաշվով, սակայն արդյունքում խաղի վերջին վայրկյանին խփած գոլի շնորհիվ հաղթանակ կորզեց։
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



