Թրամփը հայտարարել է, որ Սիրիայում պայքարելու է ոչ թե Ասադի դեմ, այլ ԻՊ-ի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Սիրիայում անհրաժեշտ է պայքարել ԻՊ խմբավորման դեմ, այլ ոչ թե փորձել պաշտոնանկ անել երկրի նախագահ Բաշար Ասադին: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին: «Սիրիայում տիրող իրադրության առնչությամբ ես բազմաթիվ մարդկանցից տարբերվող տեսակետ ունեմ»,- Wall Street journal-ին տված հարցազրույցում ասել է Թրամփը: Նա առաջարկել է ավելի մեծ ուշադրություն դարձնել ԻՊ-ի դեմ պայքարին, այլ ոչ Ասադին գահընկեց անելու փորձերին: «Սիրիան պայքարում է ԻՊ-ի դեմ, մենք նույնպես ուզում ենք ազատվել ԻՊ-ից: Ռուսաստանը ներկայում սերտորեն համագործակցում է Սիրիայի հետ, եւ հիմա մենք Իրանն ունենք, որն ավելի ու ավելի է ուժեղանում մեր շնորհիվ, եւ որը Սիրիայի դաշնակիցն է... Հիմա մենք սատարում ենք ապստամբներին՝ Սիրիայի դեմ, եւ մենք չենք ընկալում, թե ովքեր այդ մարդիկ: Եթե ԱՄՆ-ն հարձակվի Ասադի վրա, ապա դա կհանգեցնի Ռուսաստանի հետ պայքարի»,- ասել է Թրամփը:



