Երևան, 22.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Քաղաքացիական պայմանագրի» արդեն իսկ նախկին անդամները միացել են «Միասնություն» համազգային շարժմանը

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Հարցազրույց՝ «Զարգացման ուղի» քաղաքացիական նախաձեռնության համահիմնադիր Հայկ Պետրոսյանի հետ.

-Պարոն Պետրոսյա՛ն, Ձեր կողմից վերջերս ստեղծվել է «Զարգացման ուղի» քաղաքացիական նախաձեռնությունը: Ո՞րն է այդ նախաձեռնության նպատակը:

-Այսօր Հայաստանի քաղաքական դաշտում հիմնական քննարկումներն անձերի շուրջ են ծավալվում և ուղղված են ինչ-որ գործողության կամ անհատների դեմ, ինչն իր հերթին շեղում է հանրության ուշադրությունն իրական խնդիրներից:  

Մեր նախաձեռնության անդամներն իրենց հստակ և հիմնավորված պատկերացումներն ունեն Հայաստանի քաղաքական և տնտեսական կյանքի զարգացման ուղու վերաբերյալ, որն էլ նպատակադրված ենք կյանքի կոչել:

-Գիտեմ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մի շարք անդամներ, ովքեր դուրս են եկել կուսակցությունից, հանդես են գալիս «Զարգացման ուղի» քաղաքացիական նախաձեռնությամբ։ Ո՞րն էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը լքելու պատճառը:

-Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ձևավորման շրջանում «Զարգացման ուղի» քաղաքացիական նախաձեռնության բոլոր անդամներն ակտիվորեն մասնակցել են քաղաքական մտքի և զարգացման ուղու ձևավորմանը:

Սակայն, որոշ ժամանակ անց պարզ դարձավ, որ այնուամենայնիվ, առաջացել են սկզբունքային տարաձայնություններ այնպիսի կարևոր հարցերի շուրջ, ինչպիսք են՝ քաղաքական պատասխանատվությունը, կուսակցության զարգացման հետագա ուղին և նախընտրական աշխատանքների ոճը: Ուստի, երբ ակնհայտ դարձան արմատական տարաձայնությունները՝ կարևոր հարցերի շուրջ, որոշում կայացվեց  քաղաքական մեր առաքելությունը շարունակել «Զարգացման ուղի» քաղաքացիական նախաձեռնության ներքո:

Կարծում եմ՝ այս պարագայում շարունակել աշխատանքը կուսակցության ներսում, ոչ մի կողմի համար կառուցողական չէր լինի:

«Զարգացման ուղի» նախաձեռնության անդամները կարևորում են ժողովրդավարության հիմքում ընկած քաղաքական պատասխանատվության գաղափարը: Ընդ որում՝ այն պետք է լինի բնականոն զարգացման արդյունքում, ուստի՝ մեր տեսանկյունից՝ Հրազդանի ՏԻՄ ընտրություններից հետո, շատ կարևոր էր ոչ միայն գնահատական տալ տեղի ունեցածին, այլև պահանջել քաղաքական պատասխանատվություն: Սակայն, ինչ-ինչ պատճառներով՝ շատերը խուսափեցին բնականոն զարգացման մեր տեսլականից, ինչը, մեր խորին համոզմամբ, բերեց հաջորդ ձախողումներին: Այս ամենից հետո պարզ դարձավ, որ կուսակցության ներսում աշխատանքները շարունակել անարդյունավետ են և՛ մեր, և՛ մնացածի համար: Նաև դա էր պատճառը, որ մենք որոշեցինք հոկտեմբերին կայացած համաժողովին չառաջադրվել:

-Դուք և այս նախաձեռնության մյուս անդամները որոշում եք կայացրել՝ միանալ մեր երկրում վերջերս սկիզբ դրված «Միասնություն» համազգային շարժմանը, ի՞նչ նպատակ եք դրել Ձեր առջև՝ Շարժման շրջանակներում իրականացնելու համար:

-Ինչպես արդեն նշեցի, մենք ունենք քաղաքական և տնտեսական կոնկրետ մոտեցումներ, որոնք պլանավորում ենք կյանքի կոչել Շարժման հետ: 
Պետք է կերտենք այնպիսի պետություն, որտեղ յուրաքանչյուր ինստիտուտ կծառայի ՀՀ քաղաքացուն:

-Ինչպե՞ս կորակեք այս շարժումը, արդյոք նման շարժման կարևորություն տեսնո՞ւմ եք Հայաստանում:

Վերջին մեկ տարվա քաղաքական իրավիճակը և ՏԻՄ ընտրություններն ակնհայտ ցույց տվեցին, որ այն լուծումները, որոնք հանրությանն առաջարկում են ներկա քաղաքական դաշտի մասնակիցները (նրանցից ոմանք դեռևս Կոմունիզմի մեթոդների կրողն են), այլևս արդիական չեն: Եկել է ժամանակը, որպեսզի իրենց սպառած քաղաքական գործիչները տեղը զիջեն այն ուժերին, որոնք ի վիճակի են նախ և առաջ հասկանալու, այնուհետև լուծելու 21-րդ դարի մարտահրավերները:
Մեզ համար անհրաժեշտ է ոչ թե ինքնանպատակ սերնդափոխություն, այլ՝ քաղաքական մշակույթի ՈՐԱԿԱԿԱՆ փոփոխություն:

-Ո՞րն է «Միասնություն» համազգային շարժման կողմից որդեգրված այն գաղափարը, որ ձեզ իր շուրջը հավաքեց:

-Այն, որ Շարժման անդամները պարզ գիտակցում են, որ որակական փոփոխություն կարող են անել միայն ինքնուրույն մտածող մարդիկ, որոնք կարողացել են իրենց կյանքում հասնել հաջողության: Ընդ որում, հաջողություն ասելով՝  շեշտադրում ենք ոչ թե ֆինանսական կարողությունը, այլ այն ինքնուրույնությունը, որը մարդը դրսևորել է իր կյանքի ընթացքում:

ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Հայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի 15-ամյա աշակերտը ատրճանակ է վերցրել և կրակել 11 մարդու վրաԱյսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor.am ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը․ Տիգրան ԱբրահամյանՀանդիպեցի Պյոտր Տոլստոյի հետ՝ շնորհավորելու «Եդինայա Ռոսիա»-ի հաղթանակը․ Մհեր ԱվետիսյանՏղամարդը քաղաքի կենտրոնում գտնվող այգուց առևանգել է դեռահաս աղջկաԿարո՞ղ է ԱՄՆ-ը համաշխարհային մակարդակով արգելափակել իրանական ավիաընկերություններին, և ի՞նչ հետևանքներ կունենա դա «Գանձասար» մանկապատանեկան ճամբարը վերադառնում է․ 2027-ին այն կընդունի առաջին ճամբարականներին Դա միայն ժամանակի հարց է․ Վենսը կարծում է, որ Ուկրաինայի հակամարտությունը ի վերջո կկարգավորվի Իշխանությունը տարբեր շոուներով ժողովրդի ուշադրությունը շեղում է կարևոր խնդիրներից. Արմեն ՄանվելյանUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Թրամփը պատրաստ է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել Իրանի նախագահի հետ, սակայն առայժմ նման շփումներ նախատեսված չեն. Ռուբիո Մենք ունենք ավելի շատ զինամթերք, քան երբևէ կարող ենք օգտագործել․ Թրամփ Պատվաստանյութի արտադրության մեջ խախտումներ են հայտնաբերվելՈսկերիչների փողոցը փակ է լինելու Իսրայելական բանակը տարեսկզբից ի վեր երեք նոր ռազմակայան է ստեղծել Լիբանանում. ՄԱԿ 3 մարդ մաhացել է, 4–ը` տnւժել Բաշկորտոստանի Ստեռլիտամակ քաղաքի «Սոլնեչնի» առևտրային համալիրում տեղի ունեցած հրդեհի հետևանքով Ճշմարտությունը պատասխան կլինի Արևմուտքի տեղեկատվական ագրեuիային. Լավրով Երկու տարեկան երեխան քնած ժամանակ կուլ է տվել իր խաչը և հայտնվել հիվանդանոցում Վերջին հանդիպումը․ մարզաշապիկ՝ ողջ կյանքի համար. Մեսսին հանդես է եկել հայտարարությամբ ՏԻՄ ընտրությունների արդար և թափանցիկ անցկացումը դրված է հարցականի տակ. Արեգ Սավգուլյան Միջազգային քրեական դատարանը հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ վարչակազմի՝ իր դեմ լայնածավալ պատժամիջոցներ սահմանելու մտադրությունների մասին հաղորդագրությունները Փաշինյանի զիջումների քաղաքականությունը խաղաղության փոխարեն կարող է Հայաստանը հասցնել շրջափակման. Մարիաննա ՂահրամանյանՆյու Յորքում քննարկվել են COP17-ի առաջնահերթությունները Չինաստանի կառավարությունը պատրաստ է ԱՄՆ-ի հետ ռшզմավարական կայունության հարաբերությունները լցնել նոր բովանդակությամբ. ՉԺՀ ԱԳՆ Ucom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համար Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով Էրդողանն առաջարկել է վերացնել վետոյի իրավունքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Գազ չի լինի մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 18:00-ն Տաք օդային հոսանքներ են ներթափանցում․ առաջիկա եղանակը ՀայաստանումՎայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներ Կրթության ոլորտում փոփոխություները պետք է սկսենք իրականացնել՝ փոխելով ղեկավար անձանց. Ատոմ ՄխիթարյանTeam-ը՝ «Գիտության շաբաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր Իսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից Որպես ընդդիմություն մեր հավաքած ձայները Հայաստանի պատմության մեջ ռեկորդային է․ Ն․ Կարապետյան ՌԴ ԶՈւ-ն խnցել է Ուկրաինայի Կրեմենչուգի նավթավերամշակման գործարանը. ՌԴ ՊՆ Ֆասթ Բանկն Ապարան քաղաքում բացել է 40-րդ մասնաճյուղը ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Հարավային Կորեան ԱՄՆ-ին կոչ է արել մեղմացնել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները՝ միջուկային ծրագրի սառեցման դիմաց Մակրոնը շտապ խնդրանքով դիմել է Թրամփին Ուկրաինայի վերաբերյալ Անկախություն՝ առանց պատրանքների․ Արտակ ԶաքարյանԵրկու ճանապարհ կար փողոցային պայքար սկսելու․ Նարեկ Կարապետյան Վանաձորում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Jeep Cherokee»-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է կանաչ խոտածածկույթի վրա Կոյուղու մեջ երկու մարդ է մահացելԱկբա բանկը և «Հայկական Ծրագրերը» բիզնեսի կառավարումը դարձնում են ավելի պարզ և արագՄակրոնը և Զելենսկին քննարկել են Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը և էներգետիկ աջակցությունը Քաղաքական հայացքների պատճառով դասախոսին աշխատանքից հեռացնելով՝ վնասում են ուսանողներին. Մենուա ՍողոմոնյանՍարգիս Սարգսյանը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում անցկացված օլիմպիադայում դարձել է ոսկե մեդալակիր Ուկրաինական բանակը hարվածել է ՌԴ Սամարայի մարզում գտնվող Կույբիշևի նավթավերամշակման գործարանին