«Անսպասելի ու թանկ մի մրցանակ էր». Նազենի Հովհաննիսյան
ԼԱՅՖTert.am life-ը գրում է.
Օրեր առաջ կայացած «Pan Armenian Entertainment Awards 2016» մրցանակաբաշխությանը Նազենի Հովհաննիսյանին հատուկ մրցանակ են տվել որպես «Տարվա Մեդիադեմք»:
Այս մասին Tert.am life-ն արդեն տեղեկացրել էր: Հաղորդավարուհին իր ֆեյսբուքյան էջում կիսվել է իր տպավորություններով և նոր լուսանկար հրապարակել:
«Շնորհ է ունենալ իրավունք՝ բեմից Խոսք ասելու, շնորհ է ունենալ հասկացող հանդիսատես և մեծ շնորհ է կարողանալ 17 տարի զբաղվել սիրած գործով ու ապրել հանուն այդ գործի։ ՇՆՈՐՀակալ եմ...Անսպասելի ու թանկ մի մրցանակ էր իմ այս մրցանակը՝ «Տարվա Մեդիադեմք» անվանակարգում... իմ հեռուստաընկերության կողմից մի շատ խորը ու հուզիչ, հարազատական գնահատական... Հ.Գ. լավագույն մրցանակն ինչ խոսք, հանդիսատեսի անդավաճան սերն է, որն ունեմ երկար տարիներ, բայց դե իմ Թվ-իի՝ ՊանԱրմենիան մեդիայի ԱՐԱՐՔՆ իրոք հուզիչ էր շատ ու մոտիվացնող։ Շնորհակալ եմ...»,- գրել է Նազենին:




