Երևան, 05.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Գյուղական ֆերմերի հաջողությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Գեղամա լեռների արևմտյան ստորոտին փռված Կամարիս գյուղի բնակիչ Կամո Խաչատրյանն անկոտրում կամքի տեր մարդու համբավ ունի: Նա բազմաթիվ փորձությունների միջով է անցել մինչև հասել է այն աստիճանի, որ շատերի համար ընդօրինակման կերպար Է դարձել: Տարիներ շարունակ արտագնա աշխատանքի է մեկնել Ռուսաստան, ժողովրդի լեզվով ասած՝ «խոպանչի» է եղել:
 
1993 թվականին Կամո Խաչատրյանը համոզվեց, որ «խոպաններում» կարելի է միայն հանապազօրյա հաց վաստակել և մի կերպ հոգալ ընտանիքի հոգսերը: Վերադարձավ, ապրել էր պետք: Մարդիկ հողի կամ անասունների տեր են դարձել: Կամոն դիմեց ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկ և վարկ վերցրեց:
 
Ասենք, որ մինչ այդ նա կարողացել էր որոշակի քանակությամբ խոզեր գնել: Բայց, ինչպես ցույց տվեց կյանքը, Կամոն չկարողացավ խոզերի հետ «լեզու գտնել» և հրաժարվեց մարդկանց Ամանորի սեղանի համար խոզի բդեր կամ մատղաշ գոճիներ մատակարարելու մտքից և անցավ խոշոր եղջերավոր անասունների խնամքին: Հենց դրա համար էլ նա օգտագործեց բանկից վերցրած միջոցները:
 
Կամոն չի էլ հիշում, թե բանկից վերցրած վարկով քանի գլուխ անասուն գնեց: Միայն հիշում է, որ դրանք տեղական ցեղի էին, որոնք ավելի լավ էին հարմարվում գյուղի պայմաններին:
 
Հետագայում, երբ նա հմուտ անասնապահի համբավ ձեռք բերեց, սկսեց ավելացնել իր անասունների գլխաքանակը: Գիտեր, որ պակաս եկամտաբեր չեն նաև ոչխարները: Այսօր Կամո Խաչատրյանի ֆերման բավականին կայունացած տնտեսություն է, ունի 90 խոշոր եղջերավոր անասուններ, որոնցից 45–ը կթու կովեր են, 18–ը՝ ցուլ, մնացածը՝ հորթ կամ երինջ: Նա պահում է նաև 30 մայր խոզ, 50 ոչխար՝ իրենց 30 գառով:
 
Կամո Խաչատրյանը նաև աշխատատեղեր է ստեղծել: Նրա ընտանեկան ֆերմայում աշխատում են ոչ միայն կինն ու երկու որդիները, այլև մեկ տասնյակի չափ համագյուղացիներ՝ կթվորուհիներ ու հովիվներ:
 
Կամոն իր 50 հեկտար հողատարածությունից միայն 18 հեկտարն է օգտագործում որպես վարելահող, որտեղ ցանում է հացահատիկ, իսկ մնացած հողերը խոտհարքներ են, որտեղից էլ ստանում է իր մեծաքանակ անասունների ձմեռային կերը:
 
Այսօր Կամո Խաչատրյանը մտադիր է էլ ավելի մեծացնել անասունների գլխաքանակը: Դրա համար էլ նա մտադիր է կրկին դիմել ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկ, որի երկարամյա հաճախորդն է:
 
Լևոն Ազրոյան
 
Պեղումներ և նոր բացահայտում Հին ԽնձորեսկումՍալահը կարիերան կշարունակի ԹուրքիայումՄեքենաներից գողություններ և շորթում Երևանում. բացահայտվել է «Տեսլայով» հանցավոր խումբըՆոր հաղորդագրություն՝ Wildberries-ից․ ի՞նչ են ասում ընկերությունիցԾովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին. Քաղաքացու նկատմամբ նշանակվել է վարչական տուգանքԵՄ-ից պատասխան ստացա․ ինչ էի խնդրել Ուրսուլա ֆոն դեր Լայենից Հայաստանի վերաբերյալ. Աննա Կոստանյան«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրուցել ենք 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստերի և սպասելիքների/չսպասելիքների մասին. Աննա ԿոստանյանՍիրո, ազատության ու պարտքի մասին՝ գրականությամբ, փիլիսոփայությամբ ու քաղաքականությամբ. Մենուա ՍողոմոնյանՀանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԱզգային ժողովը լեգիտիմ չէ, քանի որ իշխանությունը կեղծել է ընտրությունները. Ցոլակ ԱկոպյանՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարի մեջ տուժում է միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանԻրանում այս տարի արդեն հինգ տասնյակից ավելի մարդ է մահապատժի ենթարկվել. ՄԱԿԵթե ուսումնասիրենք ասֆալտապատման աշխատանքները, ապա կբացահայտենք մեծագույն խախտումներ. Հրայր ԿամենդատյանՎենսը հայտարարել է ԱՄՆ-ում 230 միլիարդ դոլարի օգնության ծրագրերի խարդախությունների մասին Ռուսաստանից Հայաստան, Ադրբեջանի տարածքով, կուղարկվի ցորենով բեռնված 14 վագոն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև 2026-ի ամենաթանկացող ապրանքները․ ինչի գինը կարող է նորից բարձրանալԲաբ էլ-Մանդեբ նեղուցի մուտքի մոտ առևտրային նավ է խորտակվել Ադրբեջանով ցորենի խմբաքանակ կուղարկվի Հայաստան IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավովԿոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է Տավուշի մարզում Իջևան համայնքին են վերադարձվել Աչաջուր և Գետահովիտ բնակավայրերի մշակույթի տներում գտնվող տարածքներն ու մարզադաշտի վարչական շենքը. Գլխավոր դատախազություն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև Էստոնիան 45 տարի ժամկետով պաշտպանական վարկ է վերցնում Կոնվերս Բանկը և Visa-ն ընդլայնում են ռազմավարական համագործակցությունը՝ նոր հաճախորդակենտրոն լուծումների զարգացման նպատակովԼինելու եմ սկզբունքային, հետևողական և անզիջում այնտեղ, որտեղ խոսքը վերաբերում է արդարությանը, օրենքին և ազգային շահին. Ղահրամանյան Սևանում փրկել են 5-ամյա աղջնակի կյանքը, ով ափից մոտ 10 մետր հեռավորությամբ հայտնվել էր լճումԲժիշկները զգուշացնում են մալարիա տարածող վտանգավոր մոծակի տարածման մասինԼիբանանի հարավում Իսրայելը հարվածների շարք է սկսել Թուրքիայի իշխող կոալիցիան օրինագիծ կներկայացնի՝ ՔԱԿ-ի լուծարումը հեշտացնելու համար Յամալի խաղային դիրքը «Բարսելոնայում» կարող է փոխվել․ Ֆլիկը մանրամասներ է հայտնել Պեկինը հերքել է ՌԴ-ին զենք մատակարարելու մեղադրանքները «Բոնօստ» ՍՊ ընկերությունը պատկանող հանրային սննդի օբյեկտում արտադրվում է վտանգավոր սննդամթերք Հրշեջ-փրկարարները մարել են տանիքում բռնկված հրդեհը «Գազպրոմ Արմենիա»-ին տրամադրված լիցենզիայի գործողության ժամկետ է երկարաձգվել Առաջին ելույթս Ազգային ժողովում․ Մամիկոն Ասլանյան27-ամյա աղջկա ողբերգական պատմությունը ցնցել է բոլորինՊենտագոնը մշակում է նոր միջուկային ռազմավարություն Ռուսաստանի կամ Չինաստանի դեմ հնարավոր պատերազմի համար․ NBC Գերմանական օդանավակայանում հայտնաբերվել է ԱԹՍ՝ փոքր փաթեթով ու դետոնատորով․ «Bild»Ռուսաստանին անհնար է ռազմավարական պարտություն հասցնել․ ԱԳՆ Իրանում կոչ են արել դադարեցնել Ադրբեջանից Իսրայել նավթի մատակարարումները Ucom-ը և FPWC-ն Գնիշիկում արևային էներգիայի միջոցով կապահովեն վայրի բնության շուրջօրյա մշտադիտարկումը Ինչ խնդիրների առաջ կարող է կանգնել Հայաստանը առաջիկա 5 տարումԻրանը եվրոպական երկրներին թույլ կտա ականազերծել Հորմուզի նեղուցը․ Bloomberg Պենտագոնն անցել է նոր միջnւկային ռազմավարnւթյան ստեղծմանը՝ Ռուսաստանի կամ Չինաստանի հետ պшտերազմի դեպքի համար․ NBC News Պենտագոնը մշակում է նոր միջուկային ռազմավարություն Ռուսաստանի կամ Չինաստանի դեմ հնարավոր պատերազմի համար․ NBC Առաջին ելույթս Ազգային ժողովում. հայրենիքի մասին․ Լենա ՄաթևոսյանԵթե որևէ մեկիդ իմաստություն է պակասում, թող խնդրի Աստծուց, և նրան կտրվի․ Ռուբեն ՄխիթարյանՄոհամեդ Սալահը նոր ակումբ ունի. պաշտոնական Բուհ է ընդունվել շրջանավարտների 49,35 տոկոսը․ ամփոփվել են ընդունելության արդյունքները. Civilnet