Fortune հանդեսը տարվա գործարար Է հայտարարել Facebook-ի ստեղծող Մարկ Ցուկերբերգին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆFacebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն առաջին տեղն Է գրավել «Տարվա գործարար» վարկանիշում, որը կազմել Է Fortune հանդեսը: Ընդամենը ցուցակում տեղ Է գտել 50 մարդ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մարկ Ցուկերբերգն ընդամենը 32 տարեկան Է, բայց նա արդեն ստեղծել Է 375 մլրդ դոլար արժողությամբ, 22 մլրդ դոլար շահույթով եւ շուրջ 1,8 մլրդ օգտատերեր ունեցող ազդեցիկ ընկերություն: Նրա սրընթաց աճը ինչ-որ բան ասում Է այն աշխարհի մասին, որում մենք ապրում ենք»,-գրում Է Fortune-ը:
Վարկանիշի երկրորդ հորիզոնականն զբաղեցրել Է Amazon-ի ստեղծող Ջեֆ Բեզոսը (նա նաեւ երկրորդ տեղում Է Bloomberg-ի վարկածով ամենահարուստ ամերիկացիների վարկանիշում): Երրորդ տեղում Ulta Beauty կոսմետիկայի խանութների ցանցի գլխավոր տնօրեն Մերի Դիլոնն Է, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



