Ահա թե ինչպիսինն ես, Արարա՛տ. Իրինա Բեզրուկովայի լուսանկարները Հայաստանից
ԼԱՅՖՌուսական կինոյի եւ թատրոնի հայտնի դերասանուհի Իրինա Բեզրուկովան այս օրերին Հայաստանում է։ Տաղանդավոր արտիստուհին մեր երկիր է ժամանել ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմի երեւանյան պրեմիերային մասնակցելու համար։ Նրան են ուղեկցում նաեւ ռուսական կինոաշխարհի այլ հայտնի դեմքեր՝ Կոնստանտին Լավրոնենկոն եւ Մարիա Միրոնովան։
Ի տարբերություն Լավրոնենկոյի եւ Միրոնովայի՝ Բեզրուկովան բավականին ակտիվ է սոցցանցերում եւ հաճախ է լուսանկարներ ու կարճ հոլովակներ հրապարակում Հայաստանից։
Երեւանում Իրինային կանաչ Լոլիկով պատրաստված մուրաբա են հյուրասիրել, ինչը հաճելիորեն զարմացրել է դերասանուհուն։
Քաղաքում շրջելիս նա նաեւ նկատել է Արարատի չքնաղ գեղեցկությունը ու նկարահանել այն.
«Ահա թե ինչպիսինն ես, Արարա՛տ»,- գրել է Իրինան՝ խորհուրդ տալով հոլովակը դիտել առանց ձայնի։



