Երևան, 05.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ժամանակ». Կոռուպցիայի նոր շղարշ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարության երեկվա նիստում քննարկվել է մի օրենքի նախագիծ, որով Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր աշխատող քաղաքացի 2017 թվականից պետք է ամսական 1000 դրամ վճարի հատուկ հիմնադրամի, որից պետք է վճարվեն ապահովագրական հատուցումներ Հայաստանի պաշտպանության համար զոհված կամ վիրավոր զինծառայողների ընտանիքներին: Նախատեսվում են բավականին շոշափելի վճարներ, ինչը միանգամայն ողջունելի է:

Ընդհանրապես, Հայաստանի զինված ուժերի հանդեպ ուշադրությունը եւ արժանի փոխհատուցումները հասարակության պարտքն են: Սակայն այստեղ գործ ունենք բավականին հետաքրքիր մի իրավիճակի հետ: Մի քանի տարի առաջ այդ նույն իշխանության կայացրած որոշման արդյունքում Հայաստանի հասարակությունը երկու-երեք տարի շարունակ միլիարդավոր դրամներով, ըստ էության, սնեց ինչ-որ մարդու կամ մարդկանց գրպանը` ճանապարհային երթեւեկության տուգանքների տեսքով: Մարդիկ կամ մարդը տարեկան հավաքագրեց մի քանի միլիարդ դրամ: Հետո եղավ ապրիլյան պատերազմը, եւ պարզվեց, որ Հայաստանի պաշտպանական բնագծերը պահող զինծառայողները ապահովված չեն տարրական նյութատեխնիկական պայմաններով, ինչը հանգեցրեց զոհերի եւ վիրավորների, եւ միայն զինվորների հերոսության գնով հնարավոր եղավ խուսափել պարզապես ռազմական պարտությունից:

Այդ ընթացքում հասարակությունը տեսնում էր, թե ինչքան ապահովված է այն իշխանությունը, որը պետք է որ ապահովեր այդ բնագծերը անհրաժեշտ նյութատեխնիկական հագեցվածությամբ: Ավելին՝ հասարակությունը տեսնում էր, հիմա էլ տեսնում է, թե ինչքան ապահովված են այն մարդիկ, որոնք նախկինում կամ այսօր շարունակում են ղեկավարել բանակը, կրել գեներալական ուսադիրներ, ապրել շքեղ դղյակներում, կառուցել նորերը: Եվ ոչ միայն ուսադիրավորներ, այլ նաեւ մարդիկ, որոնք ի պաշտոնե զբաղվում են, այսպես ասած, քաղաքացիական հարցերով, սակայն նրանց զբաղմունքից էին կախված կառավարման որակն ու արդյունքները: Հասարակությունը տեսնում էր այս ամենը եւ հիմա էլ տեսնում է, որ բարձրաստիճան պաշտոնյաները ոչ թե իրենց կուտակած ունեցվածքն են դնում զինծառայողների փոխհատուցման համակարգի համար, այլ մտնում են քաղաքացիների գրպանը:

Այն, որ հայ զինվորի, սպայի համար պետք չէ խնայել ոչինչ, եւ այն, որ քաղաքացիները ոչինչ չեն էլ խնայել այս ընթացքում, առավել քան ցցուն էր ապրիլյան պատերազմի օրերին, երբ հասարակությունը մեկ մարդու նման այնպես կանգնեց ոտքի եւ բանակի կողքին, որ նույնիսկ իշխանությունների համար էր զարմանալի:

Սակայն այս պարագայում հարց է առաջանում՝ քաղաքացիների համար սահմանվող նոր պարտադիր վճարները խնայողություն կամ նվիրաբերում են զինվորի՞ համար, թե՞ այն բանի, որ իշխանությունը շարունակի այդ քողի ներքո իր հարմարավետ ու շքեղ կյանքը, որ իշխանությունը հանկարծ ձեռքը չտանի սեփական գրպանն ու հանկարծ կասկածի տակ չդնի իր բարեկեցությունը:

Սա մի հարց է, որի պատասխանը ներկայացվող օրինագծում գոյություն չունի եւ ընդհանրապես՝ գոյություն չունի իշխանությունների գործողություններում: Դրա պատասխանը շարունակվող գերշքեղ կյանքն է, որ վարում են մարդիկ, որոնք այսօր պետք է ընդհանրապես պատասխան տային Հայաստանը ներկայիս վիճակին հասցնելու եւ հաղթող պետականությունից պարտքով ապրող պետության վերածելու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լոնդոնի կենտրոնում զինված անձը դանակով հարձակում է գործել. 4 վիրավոր կաՌուսական ԱԹՍ-ներ արտադրող ընկերության ղեկավարի դեմ մահափորձ է կատարվելԽոշոր հրդեհ՝ Գավառի Արծվաքար թաղամասի փայտի արտադրամասում. վերջինն ամբողջությամբ վերածվել է մոխրիՀայրենիքի զգացողությունը հողի նկատմամբ պետք է լինի ոչ թե թշնամության, այլ բարեկամության հիմքը. Էդգար ՂազարյանՊեղումներ և նոր բացահայտում Հին ԽնձորեսկումՍալահը կարիերան կշարունակի ԹուրքիայումՄեքենաներից գողություններ և շորթում Երևանում. բացահայտվել է «Տեսլայով» հանցավոր խումբըՆոր հաղորդագրություն՝ Wildberries-ից․ ի՞նչ են ասում ընկերությունիցԾովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին. Քաղաքացու նկատմամբ նշանակվել է վարչական տուգանքԵՄ-ից պատասխան ստացա․ ինչ էի խնդրել Ուրսուլա ֆոն դեր Լայենից Հայաստանի վերաբերյալ. Աննա Կոստանյան«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրուցել ենք 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստերի և սպասելիքների/չսպասելիքների մասին. Աննա ԿոստանյանՍիրո, ազատության ու պարտքի մասին՝ գրականությամբ, փիլիսոփայությամբ ու քաղաքականությամբ. Մենուա ՍողոմոնյանՀանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԱզգային ժողովը լեգիտիմ չէ, քանի որ իշխանությունը կեղծել է ընտրությունները. Ցոլակ ԱկոպյանՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարի մեջ տուժում է միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանԻրանում այս տարի արդեն հինգ տասնյակից ավելի մարդ է մահապատժի ենթարկվել. ՄԱԿԵթե ուսումնասիրենք ասֆալտապատման աշխատանքները, ապա կբացահայտենք մեծագույն խախտումներ. Հրայր ԿամենդատյանՎենսը հայտարարել է ԱՄՆ-ում 230 միլիարդ դոլարի օգնության ծրագրերի խարդախությունների մասին Ռուսաստանից Հայաստան, Ադրբեջանի տարածքով, կուղարկվի ցորենով բեռնված 14 վագոն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև 2026-ի ամենաթանկացող ապրանքները․ ինչի գինը կարող է նորից բարձրանալԲաբ էլ-Մանդեբ նեղուցի մուտքի մոտ առևտրային նավ է խորտակվել Ադրբեջանով ցորենի խմբաքանակ կուղարկվի Հայաստան IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավովԿոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է Տավուշի մարզում Իջևան համայնքին են վերադարձվել Աչաջուր և Գետահովիտ բնակավայրերի մշակույթի տներում գտնվող տարածքներն ու մարզադաշտի վարչական շենքը. Գլխավոր դատախազություն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև Էստոնիան 45 տարի ժամկետով պաշտպանական վարկ է վերցնում Կոնվերս Բանկը և Visa-ն ընդլայնում են ռազմավարական համագործակցությունը՝ նոր հաճախորդակենտրոն լուծումների զարգացման նպատակովԼինելու եմ սկզբունքային, հետևողական և անզիջում այնտեղ, որտեղ խոսքը վերաբերում է արդարությանը, օրենքին և ազգային շահին. Ղահրամանյան Սևանում փրկել են 5-ամյա աղջնակի կյանքը, ով ափից մոտ 10 մետր հեռավորությամբ հայտնվել էր լճումԲժիշկները զգուշացնում են մալարիա տարածող վտանգավոր մոծակի տարածման մասինԼիբանանի հարավում Իսրայելը հարվածների շարք է սկսել Թուրքիայի իշխող կոալիցիան օրինագիծ կներկայացնի՝ ՔԱԿ-ի լուծարումը հեշտացնելու համար Յամալի խաղային դիրքը «Բարսելոնայում» կարող է փոխվել․ Ֆլիկը մանրամասներ է հայտնել Պեկինը հերքել է ՌԴ-ին զենք մատակարարելու մեղադրանքները «Բոնօստ» ՍՊ ընկերությունը պատկանող հանրային սննդի օբյեկտում արտադրվում է վտանգավոր սննդամթերք Հրշեջ-փրկարարները մարել են տանիքում բռնկված հրդեհը «Գազպրոմ Արմենիա»-ին տրամադրված լիցենզիայի գործողության ժամկետ է երկարաձգվել Առաջին ելույթս Ազգային ժողովում․ Մամիկոն Ասլանյան27-ամյա աղջկա ողբերգական պատմությունը ցնցել է բոլորինՊենտագոնը մշակում է նոր միջուկային ռազմավարություն Ռուսաստանի կամ Չինաստանի դեմ հնարավոր պատերազմի համար․ NBC Գերմանական օդանավակայանում հայտնաբերվել է ԱԹՍ՝ փոքր փաթեթով ու դետոնատորով․ «Bild»Ռուսաստանին անհնար է ռազմավարական պարտություն հասցնել․ ԱԳՆ Իրանում կոչ են արել դադարեցնել Ադրբեջանից Իսրայել նավթի մատակարարումները Ucom-ը և FPWC-ն Գնիշիկում արևային էներգիայի միջոցով կապահովեն վայրի բնության շուրջօրյա մշտադիտարկումը Ինչ խնդիրների առաջ կարող է կանգնել Հայաստանը առաջիկա 5 տարումԻրանը եվրոպական երկրներին թույլ կտա ականազերծել Հորմուզի նեղուցը․ Bloomberg Պենտագոնն անցել է նոր միջnւկային ռազմավարnւթյան ստեղծմանը՝ Ռուսաստանի կամ Չինաստանի հետ պшտերազմի դեպքի համար․ NBC News Պենտագոնը մշակում է նոր միջուկային ռազմավարություն Ռուսաստանի կամ Չինաստանի դեմ հնարավոր պատերազմի համար․ NBC