«Բորուսիան» նոր պայմանագիր կառաջարկի Մխիթարյանին
ՍՊՈՐՏԴորտմունդի «Բորուսիան» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը Հենրիխ Մխիթարյանի հետ:
Ինչպես տեղեկացնում է Bild-ը, գերմանական ակումբը նոր պայմանագրի համար բանակցությունները ֆուտբոլիստի հետ կսկսի առաջիկա ձմռանը:
Հայաստանի հավաքականի 26-ամյա կիսապաշտպանի գործող պայմանագիրը դորտմունդցիների հետ ուժի մեջ է մինչև 2017թվականը: Մխիթարյանը «Բորուսիա» է տեղափոխվել 2013-ին Դոնեցկի «Շախտյորից»:
Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը Բունդեսլիգայի երեք խաղում դարձել է երկու գոլի և երկու արդյունավետ փոխանցման հեղինակ՝ գոլերով աչքի ընկնելով նաև Եվրոպայի լիգայում:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
4
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



