Նախարար Դավիթ Հարությունյանը հարմար աշխատանք է փնտրում. «Փաստ»
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար–նախարար Դավիթ Հարությունյանը, մեր աղբյուրի վկայությամբ, խորը դեպրեսիայի մեջ է: Նա այլևս նախկին հավեսով ու էնտուզիազմով չի գնում աշխատանքի:
Նախորդ կառավարությունում նա իրեն ինչպես ձուկը ջրում էր զգում, հիմա` ինչպես ափ նետված ձուկ:
Նոր կառավարության շրջապատում նա իրեն մի տեսակ «անհարմար» է զգում: Աշխատակազմում վարչապետի բերած նոր կադրերը մի տեսակ «չուժոյի» աչքով են նրան նայում ու հարաբերվելիս էլ զգալի սառնություն կա:
Մեր աղբյուրի պնդմամբ` Դավիթ Հարությունյանն իր նեղ շրջապատում նեղսրտելով ասել է, թե հարմար գործի է սպասում, որ գլուխն ազատի այս շենքից:
Չի բացառվում, որ եթե վերին իշխանությունը նրա համար պորտֆել չճարի, ապա հենց Բաղրամյան 26–ում էլ գործի անցնի:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:



