Շտայնմայերը Թուրքիա կայցելի նոյեմբերի 15-ին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հաջորդ շաբաթ կայցելի Թուրքիա։ Նախարարն այդ մասին այսօր հայտարարել է Բունդեսթագում։
Ավելի վաղ Գերմանիայի խորհրդարանում քննարկումներ էին անցկացվել Թուրքիայում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Պատգամավորներն իրենց վրդովմունքն են հայտնել Թուրքիայի իշխանությունների գործողություններով, որոնք հալածում են անկախ լրագրողներին ու ընդդիմադիր քաղաքական գործիչներին։
Շտայնմայերը Թուրքիա կայցելի նոյեմբերի 15-ին։ Սրանից առաջ Թուրքիայի ԱԳՆ-ն իր գերմանացի գորխընկերներին մեղադրել էր ռազմական հեղաշրջման փորձից հետո երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանին բավականաչափ չաջակցելու, ինչպես նաև իր տարածքում «ահաբեկիչներին ապաստան տալու» համար։
Անկարայի տվյալներով՝ այդ դիմումներից ոչ մեկն էլ չի բավարարվել։



