Օբաման պաշտպանում է Թրամփի ընտրության դեմ խաղաղ բողոքելու՝ ամերիկացիների իրավունքը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՕբաման պաշտպանում է Թրամփի ընտրության դեմ խաղաղ բողոքելու՝ ամերիկացիների իրավունքը, բայց կոչ է անում լսել իր կոչն այն մասին, որ «մենք բոլորս ամերիկացիներ ենք ու հայրենասերներ»։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էրնեսթը։
«Կարեւոր է հիշել, որ նախեւառաջ մենք ամերիկացիներ ենք ու հայրենասեր։ Եվ նախագահը հույս ունի, որ մարդիկ կլսեն իր այդ ուղերձը»,- ասել է Էրնեսթը։
Նրա խոսքով, Օբամայի ու Թրամփի հանդիպումը շատ կարեւոր առաջին քայլ էր իշխանությունը սահուն փոխանցելու տեսակետից։ «Նախագահ Օբաման հանդիպումից վերադարձավ այն վստահությամբ, որ Թրամփը հավատարիմ է իշխանության արդյունավետ ու սահուն փոխանցմանը»,- ասել է նա ՝ հավելելով, որ Օբաման ու Թրամփը չեն լուծել իրենց տարաձայնությունները։ «Սակայն հանդիպումը այնքան խրթին չէր, որքան շատերը կարող էին ակնկալել»։



