Երևան, 26.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Իմ ձեռքբերումը իմ ընտանիքն է. Լուսինե Հովակիմյան

ԼԱՅՖ

Life.panorama.am-ը գրում է.

Դերասանուհի Լուսինե Հովակիմյանը Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է: Վերջին շրջանում «Թաքնված սեր» հեռուստասերիալում նկարահանվող դերասանուհին պատմել է ոչ միայն աշխատանքի, այլեւ ընտանիքի մասին:

«Տարիներ առաջ ավարտելով Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը մի որոշ ժամանակ աշխատեցի Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնում: Սակայն այստեղ մեկ տարի հասցրի մնալ, քանի որ ծնվեց առաջնեկս, ու ուզում էի ժամանակիս մեծ մասը բալիկիս նվիրել: Հեռուստասերիալներում էլ արդեն երկար ժամանակ է, ինչ նկարահանվում եմ, տարիներ առաջ անգամ միաժամանակ երեք հեռուստասերիալներում էի նկարահանվում»,- գործունեության մասին խոսելիս` պատմեց Լուսինեն ու հայտնեց, որ այժմ թատրոնում չի աշխատում կրկին նույն պատճառով` ցանկանում է շատ ժամանակ հատկացնել ընտանիքին:

«Թաքնված սեր» հեռուստասերիալում իր մարմնավորած կերպարի մասին խոսելիս` դերասանուհին պատմեց.

«Մարմնավորում եմ գլխավոր հերոսուհիներից մեկին, ով շատ բարի է: Պետք է նկատեմ, որ ես սիրեցի Մանանին, նա զուսպ, հավասարակշռված ու չափազանց բարեհոգի է, ով շատ է տառապել իր կյանքում, անցել է սարսափելի դժվար ճանապարհ եւ անգամ իր կամքից անկախ` հրաժարվել է իր երեխայից, ինչը կնոջ համար թերեւս ամենասարսափելին է: Այս կինը այդ ցավով ապրում է արդեն 20 տարի, նա այդ ընթացքում անձնական կյանք չի ունեցել ու ապրել է մի կնոջ կողքին, ով իր թշնամին է: Մանանը իսզբանե խաբված է եղել, նա մի կողմ է դրել իր անձնական երջանկությունը, քանի որ հասկացել է` այդ պարագայում նա կդժբախտացնի երեք երեխաների ու իր սիրած տղամարդու կնոջը»:

Դերասանը կերտած յուրաքանչյուր կերպարին իրենից որոշ բաներ հաղորդում է, միաժամանակ նաեւ իր հերոսից վերցնում է բնավորության գծեր, որոնք մինչ այդ չի ունեցել: Մեր նկատառմանը, թե Լուսինեն Մանանի կերպարի հետ ի՞նչ առնչություն ունի, պատասխանեց.

«Համամիտ եմ, դերասանը ինչպես տալիս, այնպես էլ վերցնում է որոշ գծեր իր կերտած հերոսից, նաեւ զգուշանում որոշ հարցերում, որ չնմանվի հանկարծ: Այս պարագայում, ես, որպես կին, հաստատ չէի ցանկանա այնքան թույլ լինել, որ հրաժարվեի իմ երեխայից: Ինչ վերաբերվում է մեր նմանություններին, ես էլ բարության կողմնակից եմ»:

«Լիալուսին», «Անծանոթը», «Մաեստրոն» եւ «Անուրջները» հեռուստասերիալներից հայտնի դերասանուհին, փաստորեն, հեռուստադիտողին միայն իր կերպարներով ծանոթ չէ, Լուսինե Հովակիմյանի ձայնը հեռուստադիտողը արդեն տասը տարուց ավելի է, ինչ լսում է հեռարձակվող արտասահմանյան ֆիլմերում:

«Երկար ժամանակ է, ինչ զբաղվում եմ կրկնօրինակմամբ, դեռ ինստիտուտը չէի ավարտել, որ սկսեցի այդ աշխատանքը: Պետք է ասեմ, որ կրկնօրինակումը իրականում շատ բարդ ու աշխատատար է: Արդյունքում մենք վերարտադրում ենք ուրիշի խաղը. նայելով տվյալ արտիստի խաղին` պետք է փորձես նրա ձայնի տոնը, նրա էմոցիան, բայց քո ձայնի միջոցով տալ հեռուստադիտողին, ընդ որում տալ ոչ ավել, ոչ պակաս, այլապես հեռուստադիտողը չի հավատա իր տեսածին ու լսածին»,- ընդգծեց Լուսինեն:

Աշխատանքներից շատ ժամանակ հրաժարված դերասանուհու համար ամենակարեւորը ընտանիքն է.

«Ամուսինս իմ համակուրսեցին է, սակայն առաջին կուրսից նա հասկացավ, որ ոլորտն իրենը չէ ու որոշեց տնտեսագիտական գիտելիքներ ձեռք բերել: Այսօր նա բիզնեսով է զբաղվում ու դեմ չէ, որ ես գործեմ այս ասպարեզում: Մենք ունենք երկու հրաշք բալիկներ, տղաս ութ տարեկան է, աղջիկս` երկու: Իմ ձեռքբերումը իմ ընտանիքն է, ես ավելի շատ ընտանիքի մարդ եմ, սիրում եմ ժամանակս տրամադրել  երեխաներիս ու ամուսնուս»,- պատմեց Լուսինեն ու հավելեց.

«Թեեւ ես շատ եմ սիրում իմ մասնագիտությունը, փորձում եմ հնարավորինս որակյալ այն իրականացնել, բայց չէի ցանկանա, որ երեխաներս ընտրեն իմ ուղին. Կցանկանամ, որ նրանք անհոգ ու հանգիստ կյանքով ապրեն, իսկ արվեստի ոլորտում այնքան էլ հնարավոր չէ անհոգ կյանք ունենալ»:

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

Իրանի փոխնախագահը Հայաստանում է՝ նոր ենթակառուցվածքային ծրագրերի օրակարգով Իսրայելը և Լիբանանը հասել են շրջանակային համաձայնության․ Axios Օդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակը՝ հունիսի 27-ից հուլիսի 1-ին Apple-ը զիջել է երկրորդ տեղը աշխարհի ամենաթանկ ընկերությունների ցուցակում Հորմուզի նեղուցը Իրանի տարածքն է և որևէ կապ չունի Միացյալ Նահանգների հետ․ ԻՀՊԿ խոսնակ Պատանի շախմատիստ Վաչե Հովակիմյանը աշխարհի առաջնության շրջանակներում լրացրել է միջազգային վարպետի երկրորդ նորման Մեքսիկան հումանիտար օգնություն է ուղարկել Վենեսուելայի՝ երկրաշարժից տուժած շրջաններ Ապօրինի շրջանառությունից հանվել է շուրջ 9 կգ մարիխուանա Գյումրիում բախվել են «Mercedes A170»-ը և «Mercedes E320»-ը․ կան վիրավորներ Չարլզ III-ը հրաժարվել է Բուքինգեմյան պալատում բնակվելու գաղափարից Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀԲԸՄ ծրագրերին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին Սա միայն գողացված քվեի համար պայքար չէ, սա արժանապատվության, իրավական հարց է. Ցոլակ Ակոպյան«Նոայի» իսպանացի նորեկը Պետդումա է ներկայացվել կոռումպացված պաշտոնյաների համար մահապատիժ սահմանող օրինագիծ Սերդար Քըլըչի մասնակցությամբ քննարկել են հայ-թուրքական հարաբերությունները Երևանի պարեկները կանխել են օտարերկրացու ինքնասպանության փորձը Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ. ՆԳՆ Հայրենաճանաչությունը կարևոր պայման է ազգային ինքնության պահպանման համար. Վեհափառ Հայրապետի պատգամը «Համահայկական Ճակատ»-ի անդամները շփվում են քաղաքացիների հետ«Ազատության» հրապարակում ստորագրահավաքը շարունակվում է. դու ևս միացիրԱՄՆ-ն ազատ է արձակել իրանական նավի անձնակազմի 22 անդամներին՝ Հորմուզի նեղուցում իրավիճակի սրման ֆոնին Սահմանադրական դատարանի դիմաց. ընթանում է 7 ուժերի դիմումների քննարկումը․ Աննա ԿոստանյանԱլիևի կողմից Հայաստանին նոր Սահմանադրություն պարտադրելու դեմ խոսողներին մեկուսացնում են. Մենուա Սողոմոնյան Երկրաշարժից հետո Ճապոնիայում փակվել է 114 դպրոց 5 ամիսների ընթացքում ՀՀ տարածքում արձանագրվել է թմրամիջոցների հետ կապված հանցագործության 1313 դեպք Նիկոլ Փաշինյանը դեմագոգիայի է տանում ԵԱՏՄ-ին անդամակցության վերաբերյալ քննարկումը․ Զախարովա Շաղատ գյուղում «Opel»-ը մխրճվել է կամրջի երկաթե արգելապատնեշների մեջ․ վարորդը մահացել է Դատախազական ներգործության արդյունքում Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող հողատարածք «ՀայաՔվեի» խորհրդի համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ազատ արձակման պահանջով ակցիան ՍԴ-ի դիմաց շարունակվում է«ՀայաՔվեի» անդամների երթը դեպի Սահմանադրական դատարան` «ՀայաՔվեի» խորհրդի համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ազատ արձակման պահանջով«Հացիկ» կաթնամթերքի արտադրամասի գործունեությունն է կասեցվել Սահմանադրական դատարանի դիմաց, ի պաշտպանություն մեր սահմանադրական իրավունքների, Ավետիք Չալաբյանի և մեր բոլոր քաղբանտարկյալների. Արմեն Մանվելյան6 մեդալ Պատանիների մաթեմատիկայի բալկանյան օլիմպիադայից Կոտայքում 7.4 մագնիտուդով հնարավոր երկրաշարժի մասին լուրը կեղծ է Փարիզում 1 օրում ավելի քան 50 մարդ է մահացել ուժեղ շոգի պատճառով Նայեք' իմ ելույթին ինչպես են արձագանքում Ալիևի զոմբիները և կհասկանաք, թե ինչ կլինի, եթե Նիկոլը մնա․ Արշակ ԿարապետյանԱվետիքը պինդ է, նա գիտի՝ ինչի համար է պայքարում. Ցոլակ ԱկոպյանՎենեսուելայում շենքի փլուզումից սարսափելի տեսանյութ է հայտնվել ՍԴ-ն շարունակում է ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննությունը Նույնիսկ, եթե Եվրոպան պատրաստ է հանդուրժել նոր բռնապետին, մենք՝ Հայաստանի ժողովուրդը, չենք հանդուրժելու. Մամիջանյան (տեսանյութ) Ստանիսլավսկու թատրոնում կայացավ «Wine-House» ներկայացման պրեմիերան Փաշինյանը ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության շուրջ խոսակցությունը տեղափոխում է դեմագոգիայի հարթություն. Զախարովա Պարեկները կարողացել են Իրանի 22-ամյա քաղաքացուն փրկել և տեղափոխել անվտանգ վայր Հանքարդյունաբերության ասոցիացիան ամփոփում է ոլորտի խնդիրներն ու պատրաստում առաջարկների փաթեթԱՄՆ դեսպանությունը տոնել է ԱՄՆ անկախության 250-ամյա հոբելյանը Կյանքից հեռացել է ՌԴ պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Իվանովը Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են գերիների փոխանակում «160-ը 160-ի դիմաց» բանաձևով Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում ԱՄՆ-ը 150 միլիոն դոլար կհատկացնի Վենեսուելային՝ երկրաշարժերի հետևանքների վերացման համարՖրանսիայում գրանցվել են ռեկորդային շոգ օրեր