Թրամփին դեռ չեն հրավիրել Ռուսաստան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի իշխանությունները դեռ Դոնալդ Թրամփին չեն հրավիրել Ռուսաստան այցելել։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, որը այցելել է ԱՄՆ որպես Ռուսաստանի Շախմատի ֆեդերացիայի հոգաբարձուների խորհրդի նախագահ։ Նա ճշգրտել է, որ առայժմ ամբողջ աշխատանքը Բարաք Օբամայի աշխատակազմի հետ է իրականացվում, հայտնում է Life–ը։
«Առայժմ այդ մասին խոսք չկա»,- ասել է Պեսկովը։ Նա հիշեցրել է, որ գործող աշխատակազմը շարունակելու է աշխատել մինչեւ հունվարի վերջ։ «Իսկ թե ինչ է լինելու հետո՝ կտեսնենք։ Դա պայմանավորված է լինելու մեծամասամբ փոխադարձության մթնոլորտից, որը սկզբում պետք է առաջանա մեր երկկողմանի կապերի համար այն խիստ հարաբերություններում, որոնք կան հիմա»,- հավելել է Պեսկովը։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



