Ուժեղ քամուց տանիքներ են վնասվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունիսի 9-ին, ժամը 19.28-ից մինչ 20.22-ը ահազանգեր են ստացվել, որ ուժեղ քամուց տանիքներ են վնասվել Արագածոտնի մարզի Ալագյազ, Բերքառատ, Գեղարոտ,Գեղաձոր, Սադունց, Ծաղկահովիտ գյուղերում և Շիրակի մարզի Արթիկ քաղաքում:
Դեպքի վայր են մեկնել օպերատիվ խմբեր և մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել է, որ վնասվել են Բերքառատ գյուղում 12 տան, Գեղարոտ գյուղում 20 տան և 3 անասնագոմի, Գեղաձոր գյուղում 23 տան և Ալագյազ գյուղում չգործող ռեստորանային համալիրի տանիքներ:
Մյուս գյուղերի վնասների չափը կճշտվի վաղը՝ հունիսի 10-ին:
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
5
Հանրայինում «չներեցին». Լուսինե Թովմասյանի հեռացումը՝ աղմկահարույց համերգի ստվերում



