Երևան, 05.Փետրվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Միջազգային կառույցներն անուղղակիորեն արձանագրում են, որ Ադրբեջանն ագրեսոր երկիր է. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պարզվում է` ՄԱԿ, ԵԱՀԿ և միջազգային այլ կառույցների հայաստանյան ներկայացուցչությունները ներքին հրահանգ ունեն Նոյեմբերյանի տարածաշրջանով Թբիլիսի մեկնելիս երթևեկել ոչ թե միջպետական՝ Երևան–Սևան–Դիլիջան–Իջևան–Նոյեմբերյան ավտոմայրուղիով, այլ Երևան–Ապարան–Սպիտակ–Վանաձոր–Ալավերդի–Նոյեմբերյան ճանապարհով: 

Միջազգային կառույցների` դեպի Հայաստանի հյուսիսային դարպաս համարվող Նոյեմբերյան տանող երթուղու նման ընտրությունն իրականում պայմանավորված է նրանով, որ երկրորդ ճանապարհը, ըստ նրանց, ավելի անվտանգ է: Սրանով փաստորեն թե՛ ՄԱԿ–ը, թե՛ ԵԱՀԿ–ն, և թե՛ մնացած միջազգային կառույցներն արձանագրում են, որ իրականում Ադրբեջանն ագրեսոր երկիր է և ցանկացած պահի կարող է թիրախավորել ոչ միայն Հայաստանի միջպետական մայրուղիով երթևեկող հայաստանցիներին ու տարածքով անցնող մարդկանց, այլև միջազգային կառույցների ներկայացուցիչներին, ովքեր, ի դեպ, ի տարբերություն սովորական քաղաքացիների, հիմնականում երթևեկում են տարբերանշաններ ունեցող ավտոմեքենաներով:

Փաստորեն, միջազգային կառույցների ներկայացուցիչները, թեև խուսափում են Ադրբեջանին որպես ագրեսոր որակել և իրերն իրենց անուններով կոչել, բայց այս քայլով ապացուցում են, որ Ադրբեջանի ով լինելու մասին լավ գիտեն, իսկ իրենց անատամ հայտարարություններն ու Ադրբեջանի հանդեպ ցուցաբերվող կրավորական կեցվածքը լոկ ցուցադրական բնույթ ունեն: 

Մնում է կոչ անել այս կառույցների ղեկավարներին, որ բացեն փակագծերը և դիվանագիտական ժպիտի տակ փաթեթավորած վախերի մասին ոչ թե լռեն, այլ ընդհակառակը` Ադրբեջանի ագրեսոր լինելու մասին բարձրաձայնեն միջազգային ատյաններում:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Գաղտնիության քողով ծածկված ըմպելիք, որը մոտ 200 կոկտեյլի բաղադրիչ է. «Փաստ»Արևմուտքը չի հավատում Փաշինյանի «արցունքներին» Ռուսաստանից արդեն բացահայտ սպառնում են Փաշինյանի իշխանությանը Նվաստացում Աբու Դաբիում. ինչպես խախտեցին դիվանագիտական արարողակարգը Կոլեկտիվ առաջնորդությունը ենթադրում է թիմ, որի լիդերը առաջինն է հավասարների մեջ․ Մենուա Սողոմոնյան Երևանում քաղաքացին ահազանգել է, որ տղամարդը ոտքով հարվածել է 9 ամսական հղի կնոջը․ պտուղը մահացել էՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 փետրվարի). Հայաստանը դարձել է Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ. «Փաստ»Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Արարատի մարզում Երկրի կեսը հանձնողը ո՞ր անվտանգությունից է խոսում, երբ չունի երաշխիքներ. Արշակ ԿարապետյանՀարկ կլինի ընտրել. ոչ ոք չի կարող միաժամանակ շախմատ, շաշկի և նարդի խաղալ նույն տախտակի վրա. «Փաստ»Աբու Դաբիում տեղի ունեցած Փաշինյան֊Ալիև հանդիպման մասին. Էդմոն Մարուքյան Անգլերենի տապալված քննությունն ու ակադեմիական քաղաք կառուցողները. Գոհար ՂումաշյանԹրամփը պարզաբանում է՝ երբ այլևս չի նախագահի«Ռոսսոտրուդնիչեստվոն» ամրապնդում է ռուս-հայ մարզական գործընկերությունը Հայաստանին ուզում են զրկել սեփական էժան էներգիան ունենալու հնարավորությունից. «Փաստ»ՔՊ-ն հիմա էլ փորձում է սահմանափակել լրատվամիջոցներին Փոքր բիզնեսը հարկերից ազատելու մեր ծրագրի մասին հարցեր ունե՞ք. Նարեկ ԿարապետյանԹերմոսը կարող է ավելի կեղտոտ լինել, քան զուգարանակոնքը. բացատրում է բժիշկըԱնկախ Հայաստանի ամենամեծ ձեռքբերումներից մեկը բանակն է․ Արամ ՊետրոսյանԱլիևին շնորհակալություն հայտնելը արժանապատվության լուրջ կորուստ է. Ավետիք Չալաբյան «Գարիկի մասին միշտ ժպիտով ու սպասումով եմ խոսում». սերժանտ Գարիկ Սարգսյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Այգեհովիտի մատույցներում, տուն «վերադարձել»... երեք ամիս անց. «Փաստ»Ինչպես է Հայաստանը ներգրավում հանքարդյունաբերական ներդրումներ. Վարդան Ջհանյանը` Minig.com.au-ին Կլիմայի փոփոխության պատճառով ձմեռային Օլիմպիական խաղերը վտանգի տակ են․ Լևոն Ազիզյան Պարզ ասած. Ինչպե՞ս են աշխատում արևային վահանակները Աղջիկը կորցրել է մատները և այրվածքներ ստացել շամպունի պատճառով«Մեր ձևով»-ը՝ որպես այլընտրանքային ուղի. առողջապահությունից մինչև տնտեսություն Ինչո՞ւ են պետական կառավարման համակարգում շատերն աթեիստ. «Փաստ»Եկեղեցին՝ ճնշման տակ, ազատությունը՝ միջազգային հարթակում Կոնֆետը պայթել է երեխայի բերանում․ նրան շտապ տեղափոխել են հիվանդանոցՍա դասական իմաստով անսահման անորոշություն է, իսկ անորոշության ուղիղ շարունակությունը ռիսկն է. «Փաստ»Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Հիմնարար խնդիրներ, լուրջ մտահոգություններ. տնտեսական աճ՝ առանց կայունության. «Փաստ»Ձախողել եք, ասեք՝ ձախողել ենք.... «Փաստ» Զինվորի մոր աղոթքըԶգույշ եղիր այս քաղցկեղածին շերտավարագույրներիցՆոր մանրամասներ. տելեկոմներ-վճարահաշվարկային կազմակերպություններ լարվածությանն արձագանքում են վերջիններս. «Փաստ»Շտապօգնության համակարգում կներդրվի մոտոմիավոր. նախագիծ. «Փաստ»Փորձելու են համայնքապետերին «իրենցով անել». «Փաստ»«Արևմտամետների» դաշտում «արշալույսները» խաղաղ չեն. «Փաստ»Ձախողել եք, ասեք՝ ձախողել ենք.... «Փաստ»Կոնստանտին Օրբելյանն արժանացել է «Cultural Icon Award» մրցանակին ՀՀ Առողջապահության նախարարությունը հերքում է թուրքական կայքի լուրը Լուսանկարում պատկերված անձը որոնվում է «Ինտերի» մեկնարկային կազմը Լրանում է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև միջուկային զենքի վերահսկողության մասին պայմանագրի ժամկետը Արամ Ա Կաթողիկոսը ԱՄՆ փոխնախագահին կոչ է արել միջամտել, որ Բաքվում պահվող հայերն ազատ արձակվեն Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրի շրջանակում դիմումներ ներկայացնելու ժամկետը երկարացվել է մինչև 2026 թ. դեկտեմբերի 31-ը Լա մեդիա տաղավարում հարգելի Գայանե Պողոսյանի հետ զրուցել ենք տնտեսությունից, Ադրբեջանից, պարող սրտիկամոլներից. Հրայր ԿամենդատյանՀայաստանը ներմուծումից ամենաշատ կախված երկրների շարքում է ՀՀ-ն շարունակում է գրանցել գյուղատնտեսական արտադրության ամենաբարձր ցուցանիշը ԵԱՏՄ-ում